Արձագանքներ, նամակներ….

                    Ընթերցողների  արձագանքները  իմ   

                  աշխատությունների և  հոդվածների մասին

/ոչ բոլորը, ուշ հասկացա, որ պետք է հավաքել ու պահել դրանք/

/2012-2015 թթ./

Նշեմ, որ լատինատառ գրածները դարձվել են հայատառ, իսկ ռուսերենով գրվածները թարգմանվել են հայերեն, պահպանելով բնագիրը:

 

Արձագանքներ

 

***

Բարև Ձեզ, տիկին Տերյան: Ուղղակի ցանկացա շնորհակալությունս հայտնել Ձեզ՝ հետաքրքրական ուսումնասիրությունների ու ազգանվեր գործի համար: Ինքս արդեն մոտ 20 տարի է ինչ վերադարձել եմ հայոց ազգային հավատքին. իմ սրբություններն են Արա Արարիչը, Արարատ լեռն ու Հայկ Նահապետը: Ինձ համար բախտորոշ քայլի դրդող հանգամանքներից մեկը նաև Ձեր գիրքն էր. Ար աստծո և հնագույն հավատալիքների մասին Ձեր գիրքը՝ որի համար անչափ շնորհակալ եմ:
Լավագույն բարեմաղթանքներով Արգամ

***

Շնորհակալություն Ձեզ անչափ ԿԱՐԵՎՈՐ աշխատանքի համար:

Հարգանքներով Հովհաննես, Ռուսաստան  /Shorhakalutyun Dzez anchap KAREVOR ashxatanqi Хамар.

Harganqnerov    Ованнес

 

***

Առաջարկում եմ  օտար ընթերցողների համար բոլոր հոդվածները հայերենից թարգմանել ռուսերեն և անգլերեն լեզուներով նրանց համար, ովքեր ցանկանում են մոտիկից  ծանոթանալ հայոց պատմությանն ու մշակույթին: Շնորհակալություն հետաքրքիր և հարուստ ինֆորմացիայի համար:

Վիլոեվա Մարիաննա  

 

Предлагаю все статьи на армянском языке перевести на русский и английский, для иностранных читателей, которые хотят познакомиться поближе с армянской историей и культурой. Спасибо за прекрассные информации.

Вилоева Марианна viloeva93@mail.ru 2012/09/04

 

***

 

Բարև հարգելի տիկին Անժելա

Շնորհակալ եմ հրաշալի հոդվածի համար որը պատասխանեց ինձ համար կարևոր հարցերից մեկին`  թուրքերի արտաքին նմանությանը: Հնարավորության դեպքում կխնդրեի օգնել ինձ գտնել կամ ուղղակի ուղարկել ինֆորմացիա կապված մեր ծագումնաբանությանը և մեր ինքնության պաշտպանմանը (աշխատություններ կամ գրականության ցանկ):  Կանխավ շնորհակալ եմ
Հարգանքներով    Փիրանյան Հ.,                                                                                                                               Ալֆորտվիլ,  Ֆրանսիա
Հարգելի տիկին Անժելա, Ֆեյսբուքում հանդիպեցի Ձեր հոդվածին, հայոց անուն — ազգանունների մասին: Այնքան ուսումնասիրված եւ հագեցած հոդված էր: Ես խմբագրում եմ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանային <Տուֆաշխարհի առօրյա> շաբաթաթերթը: Կարող էի ըստ պահանջվող կարգի, հղումով օգտագործել այս հրաշալի նյութը, սակայն զգացմունքներիս տուրք տալով եւ մեծ ցանկություն ունենալով մտավորականի Ձեր տեսակին  գնահատանքի խոսքեր փոխանցել, գրում եմ: Շնորհակալություն, դա անչափ գրագետ եւ հայրենասեր մարդու գրչի ծնունդ է:                                                   ***

Հարգանքներով, Անահիտ Նահապետյան:

23 ноября 2013,

Շնորհակալ եմ, անչափ՝ ինձ չմերժելու համար։ Անպայման                 նկատել եմ Ձեր ուսումնասիրությունների խորությունն, ու ինքս օգտվել եմ նրանցից՝ հայոց պատմության մասին իմ գիտելիքներն ընդարձակելու կամ, ավելի ճիշտ, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Նորից եմ շնորհակալություն հայտնում աջակցության համար։

Irina Tsaghkyan,  2014, 1 Մարտ

***

Երանի թե կարողանայինք դասեր քաղել այս հոդվածից /Որտեղ էր Եվրոպան…/, հրաշքով փոխվել ու հետևել հոդվածագրի խորհուրդներին (իսկական հայի հոգու ճիչ): Երանի թե գտնվի իսկապես հայրենասեր, հեռատես ու խելացի ազգային առաջնորդ ու բոլորիս համախմբի իր դրոշի ներքո…

Peter Dolinyan

***

Տիկին Անժելա Ձեր ներկայությունը հայագիտության հաղթանակի գրավականն է…                                                                                                         Karen Musayelyan, Լոս Անջելես,  օգոստոս, 2014

 

***

Շնորհավոր հայոց Մեծ պատմաբան տիկնոջ տարեդարձը: Երկար-երկար տարիների կյանք և բեղնմավոր գործունեություն եմ ցանկանում:

Սուրիկ Ասմարյան,  օգոստոս, 2014

 

***

Տիկին Տերեան մաղթում եմ Ձեզ ամուր առողջութիւն ու շատ յաջողութիւններ, անսահման ոյժ ու եռանդ Հայրէնանուէր գործերի համար:

Մհէր Մշեցի,  օգոստոս, 2014

***

Իմ Յարգարժան Բարեկամուհիս  Տիկ. Անժելա Տէրյան Գալիս եմ Շնորհավորել  Քո Ծննդյան Տարեդարձն, Մաղթելով Առողջ Եւ Երկար Կյանք.  ԱՐԱՐԻՉՆ ՔԵԶ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ.

Harutyun Zambakjian

***

Մաղթում եմ երկար տարիների կյանք` հայագիտության մեջ նոր ու համարձակ խոսք ասելու համար.

Valera Ajvazyan

***

Շնորհավորում եմ: Ինչ էլ մաղթեմ <<Որն է Հայ Ցեղի հարատևության գաղտնիքը>> հոդվածի հեղինակին, քիչ կթվա… Դրա համար էլ կարճ կասեմ՝ Բյուր Օրհնություն:

                                                                                                       Nune AbajyanՕգոստոսYerevan

 

***

HAPPY BIRTHDAY TO YOU,  ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁ,  ԱՅՍ ՈՒՐԱԽ ԱՐԹԻՎ ԳԱԼԻՍ ԵՄ,  ԽՆԴՐԵԼՈՎ ԱՐԱՐՉԵՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԵՐԿԱՐ ԵՒ ԱՌՈՂՋ, ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔ:  ԱՐ ԱՐԵԳԱԿՆ ԼՈՒՅՍՆ ԱՐԴԱՐ ՔԵԶ ՊԱՀԱՊԱՆ  ԼԻՆԻ..         

                                                                             Harutyun Zambakjian, օգոստոս, 2014

***

Յարգելի Անժելա Տէրեան, Երեւանեան մեր հանդիպումից աւելի քան տաս տարիներ յետոյ, ուրախ եմ կրկին Ձեզ հետ հանդիպելու Դիմատետրի վրայ. ինչքան հնարաւոր է հետեւել եմ Ձեր գրութիւններին, որոնք հետաքրքրական են մեր պատմութեան հին շրջանի լուսաբանման գծով: Յաջողութիւն եմ մաղթում Ձեր գործին: Բեյրութ,

Hovsep Artinian

***

Շնորհակալություն Ձեր հայրենանվեր աշխատանքի համար: Ձեզ մեծ  ուժ և համբերություն ,,պատերազմի,, այս դաշտում:

Sasun Hovsepyan, օգոստոս,

·                                                          ***

Very informative web site. Thank You.

Bobby Brad

***

Հասմիկ Գուլակյանին: Օրերս լսել եմ ձեր հաղորդումը տիկին Տերյանի հետ: Հրաշալի զրույց էր, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնող, քեզ քո մասին աշխարհի աղբյուրների միջոցով պատմող…. շնորհակալ եմ:

Izabella Alexanyan

***

Հարգելի Տիկին Անժելա Տերյան, Ձեր աշխատանքները կարդում եմ մեծ հետաքրքրությամբ եւ իմ աշխատանքների համար հիմնական գիտական աղբյուրն են հանդիսանում: Շնորհակալություն Ձեզ:

Karine Hayrapetyan

***

  Հարգանքիս հավաստիքը, տիկին Անժելա: Հիացած եմ Ձեր աշխատություններից (առաջինը, որը գնել և ընթերցել էի, Ար աստծո մասին էր): Դրանք նաև նպաստեցին իմ կրոնական ճիշտ կողմնորոշմանը. արդեն 25 տարի է ինչ վերադարձել եմ Հայոց Հավատքին: Ընդունեք խորին երախտիքս:

Meliq Jraberdci, 3 հունիսի, 2014

***

Սիրելի Անժելա Տէրեան,     Մեծ հետաքրքրութեամբ կարդացած եմ ձեր ուսումնասիրութիւնները Արատտայի, Միտաննիի, «Ար»ի ստուգաբանութեան մասին։ Մեր ինքնութեան բանալիները թաղուած են պատմութեան այդ շերտերուն տակ։   Հազար ապրի՛ք։

Garo Armenian        Washington, District of  Columbia                                                                                                                                                     10 հունիս, 2014

***

Այս համակարգիչով հնարավոր չէ հայերեն գրել: Ես Ձեր գրքին ծանոթ եմ: Մեր հին ու հավերժ  Դիցերի և Դիցուհիների վերաբերյալ Դուք շատ լավ եք գրել, ուզում էի հարցնել. Դուք եղել եք Նեմրութ սուրբ սարում:  -Հավատացեք Ձեր ներկայությունը ես այնտեղ տեսել եմ  և զգացել:

Ays hamakarkicov hnaravor ce hayeren grel,es dzer grkin canot em ,Mer hin ev haverj diceri ev dicuhineri veraberyal Duk sat lav ek grel,uzum eyi harcnel duk exel ek NEMRUT SURP SARUM<ISK ETE AYO ERP/. Havatacek dzer nerkayutyune es ayntex tesel em ev zgace:

Սամվել  Ղազումյան,  հունիս, 2014

***                                                                  ***

Շնորհակալություն Ձեզ Մեծն Տիկին Անժելա Տերյան։
Եթե մենք հնարավորություն ունենայինք ապա Ձեզ կպարգևատրեինք

Արորդուհու շքանշանով։
Երևի կգա այդ օրը։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Կեցցե՛ Հայաստանը:
Ռոբերտ Նազարյան, 2015

***

ՀՍԿԱՅԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀՈԴՎԱԾ / թուրքերի մարդաբանական կերպարի մասին/, ՈՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՈՒՂԻ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ՝  ԱՆԵԼԱՆԵԼԻ ԹՎԱՑՈՂ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ: ԱՐՏԱԿԱՐԳ ԽԵԼԱՑԻ ՀՈԴՎԱԾ Է , ՆՈՐ ԽՈՍՔ, ՆՈՐ ՈՒՂԻ, ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ …                                                                                                    Spartak Yesayan                                                                                                                           Պրոֆեսոր, տեխն. գիտ. դոկտոր,   Պոլիտեխնիկ համալսարան

***

Անժելա Տերյան   <Հայաստանը արարչագործության եվ քաղաղակրթության բնօրրան>գիրքն իմ սեղանի գրքերից մեկն է, որտեղ ավելի մանրամասնորեն, քան վերոհիշյալ հոդվածում հեղինակն անդրադառնում է, և բացահայտում արարչագորության ակունքները: <Ասենք-թե մոխիրների տակից է այն բացահայտվել>  և ճիշտ է և սխալ: Էջմիածնի գրադարանում, ուր օձն իր պոտով,  հավքն իր թևերով չի կարող մուտք գործել, նման և շատ ավելի փաստեր են պահվում: ?ինչու են թաքցնում: միթե? ազգային արժեքները եկեղեցին չի ընդունում:   Կամ չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել: Իրենց նախնիների ոճիրները թաքցնելու համար նրանք ամեն ինչի պատրաստ են: Ինչևէ ժամանակն է, որ եկեղեցին էլ ազգայան մտածելակերպ ձեռք բերի և մեր գնացքը առաջընթաց կունենա:

Papyan Yura       Yerevan, Armenia

***

Ես կարդացել եմ բազմաթիվ գրքեր ` կապված տարբեր թեմաների հետ։ Կարդացել եմ պատմության, գիտության գրքեր,ինչպես նաև տարբեր քաղաքական հոդվածներ` անգլերեն և հայերեն լեզուներով։
Իմ ամենասիրած գրքերը նրանք են, որոնք կապված են մեր հայոց պատմության ու մեր նախկին հաղթանակների ու հերոսությունների հետ, որովհետև դրանք առավել հարազատ են իմ սրտին: Նմանատիպ գրքերից իմ ուշադրություն ամենաշատը գրավել է պատմաբան Անջելա Տերյանի գիրքը << Հայաստան: Արարչագործության և քաղաքակրթության բնօրրան>>։
    Հայոց պատմության մասին ավելի ճշգրիտ շարադրված գիրք քան այս, ես դեռևս չեմ ընթերցել։  Այդ գիրքը ինձ շատ դուր եկավ, որովհետև հեղինակը բազմաթիվ կարևոր փաստեր է ներկայացրել հայոց պատմության վերբերյալ, որոնք այլ տեղում չէի կարդացել։
Այդ գրքում պարզ գրված է, որ Հայաստանն է աշխարհի արարչագործության և քաղաքակրթության բնօրրանը, և բազմաթիվ տարբեր հղումներով ապացուցվում է այդ փաստը։    Նշվում է, որ երկաթի դարաշրջանը առաջացել է Հայաստանում, և մեր հայրերը երկաթը հայտնաբերելուց հետո կարողացել են երկաթից ստեղծել տարբեր տեսակի զենքեր ` թուր, վահան, զրահ, սաղավարտ ու նաև մարտակառքը, որն այդ դարաշրջանի «հրասայլ»-ն էր։
Գրքի շնորհիվ մենք տեղեկանում ենք, որ այդ նոր հայտնագործությունների պատճատով է, որ մենք` հայերս, սկսել մեր արշավանքները դեպի աշխարհի տարբեր անկյուններ ու թողել մեր ստեղծագործական հետքերը և վերադաս մշակույթը այդ տեղերում։     Ըստ այդ գքրի մեր նախնիները արշավել են Եգիպտոս, Հնդկաստան և Եվրոպա ու տիրացել այդ աշխարհամասերին ավելի քան հարյուր տարի։
Ինձ նաև դուր եկավ այդ գրքի պարզ և հասարակ լեզուն. անձը, ով առհասարակ գաղափար չունի պատմության մասին, կարող է այդ գիրքը առանց որևէ խնդրի հանգիստ կարդալ և ընկալել ամեն բան:
Ես գտնում եմ, որ ամեն հայ պետք է անպատճառ ընթերցի այն, որովհետև այն հայ ազգին ցույց է տալիս, թե ինչքան հզոր և ուժեղ ենք եղել հնադարյան ժամանակներում։     Շատ կարևոր է, որ մեր ազգակիցները գիտակցեն այս փաստը, որովհետև դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե մենք առաջ հզոր ենք եղել, ապա այդ ունակությունը ունենք նաև այսօր` նորից հզորանալու, իհարկե եթե ունենանք անհարաժեշտ կամք:

Hayk Nazaryan,   26 Ապրիլ, 2016

 

***‎

Անժելա ջան  անսահման երջանկություն եմ ցանկանում։ Թող Քո իղձերը ու ցանկությունները ի կատար ածվեն Ընտանիքիդ, Հայրենիքիդ և Ընկերներիդ համար։ Առողջ եղիր կյանքում, բեղմնավոր ու արգասաբեր աշխատանքում և մեզ լուսաբանիր ու լուսավորիր ազգի համար չափազանց կարևոր Քո հիասքանչ ու անկրկնելի աշխատանքներով։ Մի խոսքով Ապրես։

Hakob Sargsyan, Yerevan, օգոստոս, 2016

                                                                                                                                                                                                                                    

***‎

Շատ շնորհակալություն Ձեր աշխատանքների համար: Նրանք պետք են և՛ մեզ, և՛ մեր երեխաներին: Աստված թող Ձեզ երջանկություն, առողջություն և բարգավաճում պարգևի:                                                                                                                        Հարություն Ասատրյան,                                                                                                                                         Ռուսաստան, օգոստոս, 2016

Большое спасибо за Ваши труды, они нужны нам и нашим детям. Дай Бог Вам счастья,  здоровья и процветания.                   Арутюн Асатрян,    Россия,  Август, 2016

Արձագանքներ  <Եգիպտոսի հայ թագուհիները> հոդվածի  մասին 

-Մեր Նեֆերտիտին Դուք եք,  Անժելա Տերյան:

Ա. Իսահակյան, պատմ, գիտ, թեկնածու,                                                                                     Պոլիտեխնիկ ինստիտուտ, 2003 թ. /գրվել է  <Հայաստանը                                                                                    արարչագործության և քաղաքակրթության բնօրրան>,                                                                                                Երևան, 2002 թ.  գրքի վերջին էջին/

***

Շատ զգացված եմ այս հրաշք տեղեկությունների համար, այս աշխատանքները իրոք բացում են անցյալի դռները մեր վրա, ապրեք դուք:

 Evelina Haghverdian 

***

Միշտ էլ լսել էինք Տադուխեպպե-Տաթևիկի հայ լինելու մասին, բայց այսպիսի մանրամասներ 1-ին անգամ իմացանք: Հրաշալի հոդված է՝ ամեն ինչով գեղեցիկ ու պատճառաբանված: Լավ կլիներ՝ որպես ապացույց՝ հիշյալ սալիկների նկարներից էլ կցել:   Ասում են՝ Տաթևիկը հարս գնալուց հետո խնդրել է ուղարկել իր պղնձե կաթսաներ, որ ճաշը համով եփի: Ճիշտ է?

                                                                                                                          Արմենուհի Դեմիրճյան

***

Շատ հետաքրքիր նյութեր են: Նոր իմացություն ձեռք բերելու համար` անսահման պաշար… Խորին շնորհակալություն այս ծանր, բայց շատ շնորհակալ աշխատանքի համար:

                                                               Հասմիկ Անտոնյան,  16.03.15

***

Անչափ շնորհակալ եմ այս փայլուն աշխատանքի համար, մեծ հաճույք ապրեցի: Մնում է մենք էլ աշխատենք մեզ շրջապատող կարծրացած գլուխներին բացատրենք և ցույց տանք, թե ովքեր են իսկական բնիկները այս ԱՇԽԱՐՀՈՒՄ:

Աիդա Փիլոյան

Ancap shnorhakal em ays paylun ashxatanqi hamar, metc hachuyq apreci.Mnum e menq el ashxatenq mez shrjapatox karcratcac gluxnerin bacatrenq u cuyc tanq te owqer en iskakan bniknere ays ASXARHUM.                                                                                                                                                                                                                                     Aida Piloyan

***

Պատմության փակ էջերը դեռ շատ պիտի բացվեն , արդեն կան Հայ կապավորներ , ովքեր զբաղվում են այդ Հայապաշտպան ու փրկիչ աշխատանքով, պատմությունը խնամքով թաքցրել են աշխարհից ու հատկապես Հայերից , ու պիտի բացվեն այդ փակ դռները՝ Աստվածաշնչից սկսած , որն աղավաղել են հրեաներն ու ամեն ինչ արել իրենցով …

Karmen Khangeldyan

***

ԵՍ ՄԵՆԱԿ ՇՆՈՐՀԱԿԱԼ ՉԵՄ, ԵՍ ՑՆՑՎԱԾ ԵՄ:

YES  MENAK  SHNORHAKAL  CHEM,  YES CNCVAC EM

Mara Kloukina

 

***

Այ սա  նույնպես պետք է դարձնել հայկական բրենդ:

Ay sa nuynpes petk e darcnel   haykakan  brend

Gagik Tadevosyan

 

 

 

Advertisements
%d bloggers like this: