Եգիպտոսի հայ թագուհիները


Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլև Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Եգիպտական արքունիքի հայտնաբերված դիվանը կազմված էր մոտ 300 կավե տախտակներից և բովանդակում էր փարավոններ Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) և Ամենհոտեպ 4-րդի (1419-1400) դիվանագիտական նամակագրությունը Խուրրի-Միտանիի, Բաբելոնի, Ասորեստանի, Խաթթիի և այլ երկրների միապետների հետ: Read more of this post

Advertisements

Հայոց Սրբազան լեռան Սիս, Մասիս և Արարատ անունների մասին


Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լեռը (5.165մ) հայերը կոչել են Սիս և Մասիս: Մասիսը հայտնի է նաև Արարատ անունով: Հայոց պատմության շատ հարցերի ու հնագույն շատ անունների նման հայոց սրբազան լեռան Մասիս և Արարատ անունները ևս հետաքրքրել են ուսումնասիրողներին և բազմաթիվ հարցերի տեղիք տվել: Իսկ հարցերը շատ են. ինչու՞ սրբազան այս լեռն ունի երկու անուն` Մասիս ու Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս և Արարատ անունները, ինչու՞ և  ե՞րբ է սարը կոչվել Արարատ: Read more of this post

Բարի գալուստ


Հարգելի ընթերցող,
Հուսով եմ, որ հայոց պատմության, մշակույթի, ազգային խնդիրների ու հայ մարդուն հուզող հարցերի վերաբերյալ կայքում ներկայացված աշխատանքները, հոդվածները, դիտարկումները, առաջարկությունները և մյուս նյութերը հետաքրքիր կլինեն շատ հայերի, մասնավորապես երիտասարդների համար:

Հարգանքով
Անժելա Տերյան

Երևանյան քարայր


Բնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ` Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության և նրա ստեղծած մշակույթի հնագույն կենտրոններից։ Հայքի տարածքում հայտնաբերված մշակութային արժեքները հնարավորություն են տալիս ուսումնասիրելու մարդկության պատմության զարգացման ժամանակաշրջանը` սկսած հին քարեդարյան ժամանակներից (մոտ 1 մլն տարի առաջ)։ Մեր լեռնաշխարհից հայտնաբերվել են հին քարի դարի (պալեոլիթ) ստորին, միջին և վերին պալեոլիթի մշակութային շատ արժեքներ (Արտին լեռ, Արագած լեռ, Արզնի)։ Read more of this post

Երևան անվան ծագման մասին


Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: Read more of this post