Երևանն աշխարհի հնագույն քարտեզներում


Երևանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ ապրել է հազարամյակներ շարունակ: Հնագիտական պեղումներից հայտնաբերված հնագույն բնակավայրը Շենգավիթն է, որը թվագրվում է մ.թ.ա. IV-II հազարամյակներով: Նրան հաջորդում են Ծիծեռնակաբերդը, Կայարանամերձ հրապարակը, Ավան, Զեյթուն թաղամասերը /մ.թ.ա. II հազ. I կես. /, Կարմիր Բերդը / II հազ. վերջ/, Էրեբունին /մ.թ.ա. VIII դար /, Թեյշեբաինին /մ.թ.ա. VII դար/, Ավան-Առինջը /մ.թ.ա. II-I դդ./ և այլն: Մ.թ. I-II դարերում Երևանի զարգացումն ընթացել է դեպի Կայարանամերձ հրապարակ /Մուխաննաթ թափա/ և Կոնդ: IV-V դարերում քաղաքի կենտրոնն են դառնում Կոնդը և Հին Երևանը /Շահար/:
Read more of this post
Advertisements

Թուրքերի մարդաբանական տիպի մասին


Պատմականորեն կազմավորված և ընդհանուր ժառանգական հատկանիշներով ծագման, սերման միասնականություն արտահայտող մարդկանց արեալային խմբերը կոչվում են ռասաներ /արաբերեն ռաս-գլուխ, սկիզբ արմատից/: Ելնելով մարդու արտաքին կազմաբանական հատկանիշներից ուսումնասիրողները դասակարգել են մարդկանց խմբերը: Մարդաբանության մեջ հստակորեն տարբերվում են երեք հիմնական կամ մեծ ռասաներ` նեգրոիդ /սև/, եվրոպեոիդ /սպիտակ/ և մոնղոլոիդ /դեղին/: Սակայն այժմ աշխարհում գոյություն ունեցող ոչ բոլոր մարդկային խմբերն են պատկանում այդ ռասաներին: Ավստրալացիները, հնդկացիները, պոլինեզացիները, այները, բուշմենները և այլոք դիտվում են վերոհիշյալ երեք մեծ ռասաներից դուրս, դրանց միջև ընկած միջանկյալ ձևեր, կամ դրանցից մեկից առանձնացված տիպեր:
Read more of this post