Հայկական և իրանական հնագույն արքայատոհմերի ծագման մասին


Մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները վկայում են Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվող Մանա պետության մասին:     Հայտնի Է, որ այս տարածքները խուրրիական (հայկական) միտանի ցեղի նախնական բնակության վայրերն են, հայրենքը: Հայկական լեռնաշխարհի հողագործ, անասնապահ, հատկապես ձիապաշտ այս ցեղին տարբեր ժամանակներում հաջողվել Է կազմավորել տարբեր պետություններ, որոնք հայտնի են Միտանի, Մանա, նաև Մարաստան — Մեդիա անուններով: Գոյություն ունենալով մի քանի հարյուրամյակ, մ.թ.ա. 616-615 թթ.  Մանան նվաճվել  է  մ.թ.ա. 7-րդ դարում կազմավորված ու հզորացած իր արյունակից Մարաստան-Մեդիայի կողմից և որպես ինքնուրույն պետություն դադարել  գոյություն ունենալուց: Այնուհետև երկար ժամանակ Մանան և Մարաստան-Մեդիայի մի մասը կազմել են Հայաստանի անբաժան մասերը, լինելով հայ նախարարական Արծրունի, Ամատունի, Մանդակունի, Մուրացան կամ Մարացեան տների ժառանգական տիրույթները: Read more of this post

Advertisements