«Որտե՞ղ էր Եվրոպան Հայոց ցեղասպանության ժամանակ»


Գիտես՝  պաշտպանված ես

Հոդվածը գրելու պատճառ հանդիսացավ մի թուրք  լրագրողի  Երևանում հնչեցրած հարցը.  «որտե՞ղ էր  Եվրոպան հայոց ցեղասպանության ժամանակ»: Այս և բազում այլ պատասխան պահանջող հարցեր  ցածրաձայն ու բարձրաձայն հնչել են բազմաթիվ անգամներ:  Ցեղասպանության թեման շատ ցավոտ է յուրաքանչյուր հայի համար: Ինքնագիտակցության եկող, ինքն իրեն, իր ցեղն  ու ազգը ճանաչել  ցանկացող  հայ մարդը, հատկապես երիտասարդները   իրենց  կյանքի ինչ-որ շրջանում բախվում են  ցեղասպանության հարցին և անմիջապես ծնվում են պատասխան պահանջող հարցեր:  Որո՞նք են հայոց ցեղասպանության պատճառները: Ինչու՞ եղավ: Ինչպե՞ս եղավ: Ու՞մ էին խանգարում քաղաքակիրթ, իրենց բնույթով հանգիստ, խաղաղ, արարող,  ստեղծագործող,  բարոյական բարձր հատկանիշներով օժտված  հայերը:  Ինչու՞  իր բնօրանում ապրող հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության: Ո՞րն էր հայ ժողովրդի մեղքը: Ինչու՞ քրիստոնյա Եվրոպան թույլ տվեց, որ կատարվի այդ ոճիրը: Ո՞վ կամ ովքե՞ր էին որոշել, որ հայ ժողովուրդը չպետք է ապրի:  Իսկ  ովքե՞ր են մեղավորները, անմիջական կատարողները, թե՞ այն չկասեցնողները: Ու՞ր էին հայ ժողովրդին ղեկավարող անհատները, քաղաքական գործիչները,  կուսակցությունները, հոգևորականները…: Անդրադառնանք պատասխան պահանջող այս հարցերին: Հայ և օտար ուսումնասիրողների կողմից գրվել են  ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, աշխատություններ, ատենախոսություններ, նկարահանվել են փաստագրական ֆիլմեր, որոնց հեղինակները փորձում են տալ համայն հայությանը հուզող այս հարցերի պատասխանները: Նշվում են սոցիալական, տնտեսական, կրոնական, ազգային  ու այլ պատճառներ: Սակայն տարիների հետ գաղտնազերծվում են շատ փաստեր ու փաստաթղթեր, աշխարհում կատարվում են կարևոր իրադարձություններ, խոսում են մինչ այդ լուռ մնացած մարդիկ,  տպագրվում են հուշեր ու հիշողություններ, հարցազրույցներ, որոնց ուսումնասիրությունն ու հանրագումարը թույլ են տալիս ասելու, որ հայոց ցեղասպանության հարցը  խորքային  շերտեր  ունի ու պետք է հարցին այլ տեսակետից մոտենալ: Դրա համար անհրաժեշտ է  ետադարձ հայացք ձգել դեպի պատմության խորքերը: Անդրադառնանք վերջին երկու հազարամյակում կատարված շատ կարևոր իրադարձությունների, ուշադրության կենտրոնում պահելով  Առաջավոր Ասիան, մասնավորապես Հայկական լեռնաշխարհը: Քրիստոնեության տարածում /1-ին հազ. սկիզբ, Հայաստանում՝ 301թ./ Հայաստանի 1-ին բաժանումը /387 թ./ Հռոմի և Պարսկաստանի միջև Բյուզանդական պետության ստեղծում /395 թ./ Պարսկական պետության հզորացում /ի հակակշիռ  Բյուզանդիայի/ Հայոց պետականության վերացում /428 թ./ Մահմեդականության տարածում /7-րդ դար/ Արաբական արշավանքներ /7-րդ դար,    640 թ-ից ՝  Հայաստան/ Խաչակրաց արշավանքներ /11-րդ դար/ Կիլիկյան Հայաստան /1080-1375 թթ./ Թուրք-սելջուկների հայտնվելը Առաջավոր Ասիայում  /11-րդ դարի կես/ Թաթար-մոնղոլական արշավանքներ /13-րդ դարի սկիզբ/ Իրանա-թուրքական դարավոր պայքար /16-17-րդ դդ/ Հզորացող Եվրոպայի /Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա/ հայտնվելը պատմության թատերաբեմում և Առաջավոր Ասիայում /17-րդ դարից/: Եվրոպական երկրների անընդմեջ շարունակվող հակամարտություններ:

Նկատում ենք, որ այս տարածաշրջանում դեռևս 1-ին հազարամյակում ստեղծվում են երկու հակամարտ կրոններ՝ գաղափարախոսություններ՝ քրիստոնեություն և մահմեդականություն: Սկիզբ առնելով նույն ակունքից այս երկու կրոնները պատճառ դարձան բազմաթիվ պատերազմների ու դժբախտությունների, որոնցից մեծապես տուժեց հայ ժողովուրդը: Մարդկանց ու պետությունների տեսակ կա, որ ձգտում է համաշխարհային տիրապետության: Դա նախատեսում է աշխարհի կառավարում մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց կողմից: Դրան կարելի հասնել ռազմական նվաճումների կամ գաղափարախոսության միջոցով: Ռազմական նվաճումները չեն արդարացրել ու չեն արդարացնի իրենց: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ռազմական նվաճումներով հնարավոր չէ համաշխարհային տիրապետություն  ապահովել: Դրանք լիովին չեն և կարճ են տևում  /հմմ  Ալ. Մակեդոնացու կայսրությունը, հռոմեական կայսրությունը, մոնղոլական կայսրությունը, Նապոլեոնի կայսրությունը, բրիտանական կայսրությունը…/: Հետևաբար կրոնն ու գաղափարախոսություն են  այն զենքերը, որոնցով կարելի է տիրել աշխարհին: Եվ ստեղծվեցին դրանք, նախ քրիստոնեությունը, ապա՝ իսլամը: Խորհրդային ժամանակաշրջանում հայ ժողովրդի պատմությունը ներկայացվում էր մյուս ժողովուրդների պատմության համատեքստում և հայ ժողովուրդը զրկված էր իր իսկական պատմությունը իմանալու հնարավորությունից: Սակայն մեր պատմությունը լավ գիտեին  գիտական աշխարհի ներկայացուցիչները, և՛ բարեկամները, և՛  թշնամիները: Հայտնի է, որ համաձայն միջագետքյան /շումերական, աքադական, բաբելական/ հնագույն գրավոր աղբյուրների,   արարչագործության երկիրը Եփրատ ու Տիգրիս գետերի ակունքների շրջանն է՝  Հայաստանը,  որը նախ աստվածների բնակության վայրն էր, ապա՝ մարդու:  Հայաստանը Արարչի՝ Հայր աստծո կողմից մարդկանց տրված սրբազան օրենքների երկիրն է,  իսկ Հայաստանում արարված մարդը՝ հայ-արմենը սրբազան այդ երկրի ու օրենքների պահապանը: Մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջը Հայաստանը կարողանում էր  կատարել այդ պարտականությունը, հաջողությամբ պայքարելով   Աքադի, Բաբելոնի, Ասորեստանի ու այլ երկրների բռնակալ թագավորների դեմ: Սակայն աշխարհում հայտնվում են նոր ուժեր: Փոխվում է  պայքարի ձևը: Ստեղծվում է նոր գաղափարախոսություն ու նոր կրոն՝ քրիստոնեությունը, որը մեծ հմտությամբ նախ պարտադրվում է հայությանը, ապա մյուս ժողովուրդներին: Դարեր շարունակ գտնվելով  քրիստոնյա Եվրոպայի ու իսլամական Արևելքի միջև, հայերին հաջողվում է պահպանել իրենց ինքնությունն  ու գոյությունը: Այդ ընթացքում կործանվում է Հայաստանի հզոր հարևան, քրիստոնյա Բյուզանդիան /1453թ./: Իսկ թուլացած, բաժանված ու մասնատված Հայաստանին հաջողվում է հասնել 20-րդ դար:  Անկախությունը կորցնելուց հետո /1045թ. Բագրատունյաց Հայաստանում, 1375 թ. Կիլիկյան Հայաստանում/,  բոլոր ժամանակներում հայ ժողովրդի ու նրա լավագույն զավակների ցանկությունը և նվիրական երազանքը մեկն էր. տեսնել միավորված ու հզոր Հայաստան: Սակայն այդ նվիրական ցանկությանը մեծ հարված հասցվեց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում  սկսվում են հայ բնակչության զանգվածային կոտորածներ, որն ավարտվում է  1915-1923 թթ. իրականացված հայոց ցեղասպանությամբ: Այն իրականացրին եվրոպական երկրների, հատկապես  Անգլիայի ու Գերմանիայի հովանավորությունը վայելող  թուրքերը,   ու թուրքերի  համար գործիք հանդիսացող քրդերը: Փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայոց ցեղասպանության հարցում եթե քրդերը գործիք էին թուրքերի համար, ապա թուրքերն էլ գործիք հանդիսացան   այլ ուժերի  համար: Իսկ ովքե՞ր էին այդ ուժերը:

Իր երկարամյա՝  մոտ  6-7 հազարամյա /նաև ավելի/ պատմության ընթացքում  հայ ոչ մի թագավոր  երբեք անարդար պատերազմ չի մղել, երբեք թալանի ու ավարի համար չի հարձակվել որևէ երկրի վրա:  Անգամ Տիգրան Մեծի ժամանակ, հայոց հզոր արքան  ոչ թե նվաճում էր  օտար երկրներ ու հողեր, այլ միավորում էր հնագույն Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհը և շրջակա տարածքները /Հայկական Միջագետքը, Կիլիկիան, Փայտակարանը/,  որոնք շարունակում էին բնակեցված լինել հայերով և որոնք ինչ-որ ժամանակ կորցրել էինք:   Հիշենք Մ. Խորենացու  ուշագրավ վկայությունը այդ մասին:   Պատմահայրը  խոսելով Տիգրան Երվանդյանի սխրագործությունների մասին /մ.թ.ա. I-հազարամյակի կես, պատմաբանները դեպքերը վերագրում են Տիգրան Մեծին/, գրում է.   /նա/ «մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»1: Անշուշտ Մ. Խորենացու վկայությունը պատահական արտահայտություն չէր: Այն պատմական հիմք է ունեցել,  իսկ հայտնի է, որ   հնագույն հայկական շատ գրավոր աղբյուրներ ոչնչացվել են քրիստոնեության տարածման ժամանակ:  Նշենք մի շատ կարևոր փաստի մասին ևս:  Տիգրան Մեծը մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջին, միավորելով Հայաստանը, մեզ՝ հայերիս ու աշխարհին ցույց էր տալիս Հայաստանի իրական սահմանները: Կարծես հայոց հզոր արքան կանխազգում  էր հաջորդ երկու հազարամյակում հայությանն ու Հայաստանին սպառնացող ապագա վտանգները՝ երկրի մասնատվելը,  ժողովրդի տարագրվելը, մյուս մեծ աղետներըը: Եվ շտապում էր օգնել իր ժողովրդին  նաև հետագա  ժամանակներում,  ցույց տալով նրան ի վերուստ իրեն տրված իր բնակության վայրերի ու  հայրենիքի իրական սահմանները: Հայ մարդու  բարոյական բարձր արժեքներով օժտված կերպարը գնահատվել է հեռու ու մոտ ապրող շատ ցեղերի ու ժողովուրդների /խեթեր, եգիպտացիներ, սեմական ցեղեր/ կողմից: Սակայն փոխվում են ժամանակները,  հանդես են գալիս  ուժեր, որոնց  ցանկությունը մեկն էր. փոխել աշխարհը, կառավարել այն ու մարդկությունը ծառայեցնել իրենց շահերին: Աշխարհը կառավարելու փորձերը սկսվել են մարդկության քաղաքակրթության կենտրոնում՝  Առաջավոր Ասիայում,  մասնավորապես Փոքր Ասիայում ու  Հայկական լեռնաշխարհում:  Այն իրագործել ցանկացող ուժերը հասկանում էին,  որ դրան  խանգարել կարող էին հայերը,  որոնք ապրում էին  իրենց հայրենիքում, իրենց  նախնական բնակության  վայրերում՝ Միջերկրական ծովից մինչև Կովկասյան նախալեռներ, Սև ծովից մինչև Հյուսիսային Միջագետք ընկած ընդարձակ տարածքներում: Հայերին չեզոքացնելու համար օգտագործվեց նոր գաղափարախոսությունը՝  քրիստոնեական կրոնը, որն ստեղծվել էր  քաղաքական ծրագրեր իրագործելու համար  /օրինակ հռոմեական կայսրությունը թուլացնելու համար/: Նոր կրոնի ու գաղափարախոսության ստեղծման և տարածման մեջ  մեծ դեր են ունեցել պարթևները, որոնք Առաջավոր Ասիային տիրելու համար պայքարի մեջ էին հռոմեացիների հետ:  Նկատում ենք, որ հայկական միջավայրում ևս գործում են պարթևները: Այսպես. պարթևական ծագում ունեն    Եդեսիայի հայոց Աբգար թագավորը /Արշակունի/, հայոց Տրդատ 3-րդ թագավորը /Արշակունի/,  Անակի որդի Գրիգորը և այլն:     301 թ.  պարթև Գրիգորի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունը ընդունվում է որպես պետական կրոն: Ոչնչացվում են  հոգևոր ու նյութական մշակույթի բազմաթիվ արժեքներ: Գրվում է նոր, սրբագրված պատմություն, որի ժամանակ համարյա մոռացության է մատնվում հայ ժողովրդի նախաքրիստոնեական հարուստ պատմությունը: Մահմեդական կրոնի ստեղծումը ևս   /7-րդ դար/ աշխարհա-քաղաքական նպատակներ ուներ:  Այն նախ տարածվեց  արաբական ցեղերի, ապա՝ իրանական ու այլ ցեղերի շրջանում: Երկու կրոնների ստեղծումն ու տարածումը անսպառ հակամարտության աղբյուր էր լինելու,   մահմեդականներին  մշտապես կարելի էր ուղղորդել դեպի քրիստոնեություն և քրիստոնյաներ,  ու  հակառակը: Սկսվում է մոտ երկու հազարամյակ տևող խառնակ  ժամանակաշրջան, լի նոր պատերազմներով,  ավերով, դաժան սպանություններով ու ջարդերով, որոնք մեծ վնաս են հասցնում մարդկության պատմությանն ու քաղաքակրթությանը:  Պատմության թատերաբեմից անհետանում են պետություններ, կայսրություններ, ցեղեր, ժողովուրդներ ու քաղաքակրթություններ: Հայ ժողովուրդը չանհետացավ, բայց ունեցավ հոգևոր,  մարդկային և տարածքային շատ մեծ կորուստներ: Միանշանակ կարելի է ասել, որ հայ ժողովուրդը դիմացավ ժամանակի քննությանը և չվերացավ պատմության թատերաբեմից,  քանի որ ապրում էր ընդարձակ տարածքում  /Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով ու Սև ծով/, պահպանում էր իր լեզուն, ազգային ավանդույթները, տոները, ծեսերը, որոնք հիմքում ունենալով  հինն ու  ազգայինը, միախառնվել էին քրիստոնեական տոների ու ծեսերի հետ, ստանալով նոր իմաստ:

19-րդ դարում Հայկական լեռնաշխարհը և շրջակա տարածքները շարունակում էին բնակեցված լինել հիմնականում հայերով: Իսկ Արևելյան Հայաստանը 1828  թ.  ռուսական կայսրությանը միացվելուց  հետո, հայ ժողովրդի մեջ  հույս արթնացավ, որ հնարավոր է միացյալ Հայաստան պետության վերականգնումը: 19-20-րդ դարերում տեղի ունեցած բոլոր ռուս-թուրքական պատերազմներում հայերն աջակցում էին ռուսական կողմին, հույս ունենալով, որ ռուսների հաղթանակը կհեշտացնի անկախ Հայաստանի ստեղծմանը:  Սակայն հայոց պետականության վերականգնումը և Հայաստան պետության ստեղծումը  չէր մտնում հզորացող  Եվրոպայի,  մասնավորապես Բրիտանական կայսրության  ու այլ ուժերի  ծրագրերի մեջ:  19-րդ դարի կեսից Մեծ Բրիտանիայի  քաղաքական գործիչների ու դիվանագետների  /Հ. Ջ. Փալմերսթոն, Բ. Դիզրաելի, Սոլսբերի, Դերբի,  Հ. Լեյարդ/  ջանքերն ուղղված էին նրան, որ չեզոքացնեն Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, որ թույլ  չտան Ռուսաստանի մուտքը Օսմանյան կայսրության տարածք: Այսպես. 1833 թ. կնքված ռուս-թուրքական պայմանագրից  հետո  անգլիացի պետական գործիչ ու դիվանագետ /1859-1865 թթ.՝  վարչապետ/  Հենրի Ջոն Փալմերսթոնը գրում է. «Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու անկախությունը անհրաժեշտ են Եվրոպայի մնացած մասում անդորր, ազատություն և ուժերի հավասարակշռություն պահպանելու համար»:  Իսկ  Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Հ. Լեյարդը  1877 թ.  կառավարության ղեկավարին՝  Դերբիին  ուղարկված գաղտնի զեկուցագրում գրում է.  «Եթե Ռուսաստանը գրավի Հայաստանը, ապա դա խիստ կվնասի Անգլիայի շահերին ու ազդեցությանը Արևելքում և նման զարգացումը խոչընդոտելու նպատակով մենք պետք է ձեռք առնենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Այս առիթով մենք պետք է դիմենք յուրաքանչյուր եվրոպական տերության օգնությանն ու աջակցությանը»2: Հայաստան պետության վերականգնումը  ծրագրված չէր,  քանի որ  կար այլ ծրագիր. ստեղծել Իսրայել անունով պետություն:  Այդպիսի  պետություն ստեղծելու գաղափարը  ակտիվացավ 19-րդ դարի երկրորդ կեսից, պայմանավորված Առաջավոր Ասիայում հզորացող Եվրոպայի, մասնավորապես Անգլիայի  շահերի գործոնով: Հրեական կազմակերպությունների ղեկավարները /սիոնիստներ, մասոններ/ հասկացրին Անգլիայի այն ժամանակվա իշխանություններին, որ պետություն ունենալու դեպքում իրենք կարող են նրա շահերի լավագույն պաշտպանները լինել Մերձավոր Արևելքում /մեծ դեր ունեցավ նաև այն, որ անգլիացի իշխանավորները մեծ կապեր ունեին  հրեա մեծահարուստների հետ/:    Անգլիայում իր հակահայ /նաև հակառուս/ կեցվածքով աչքի էր ընկնում  պետական ու քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության պարագլուխ ու գաղափարախոս  Բենջամին Դիզրայելին (1804 – 1881),  որը  նախ  Մեծ Բրիտանիայի   ֆինանսների նախարարն էր, իսկ 1868, 1874-1880 թթ.՝  վարչապետը: Անգլիացի այս գործիչը սերում էր անգլիկանություն  ընդունած հրեական ընտանիքից: Դիզրայելին իր գլխավոր խնդիրներից մեկը  համարել է Ռուսաստանի դեմ պայքարը և  Թուրքիայում Անգլիայի դիրքերի ամրապնդումը:  Դեպի հարավ Ռուսաստանի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով այս գործիչը աչք է փակել թուրքական իշխանությունների կողմից ազգային-ազատագրական շարժումները դաժանորեն ճնշելու  փաստի վրա:  Նաև նրա օգնությամբ է պահպանվել  Օսմանյան կայսրության ամբողջականությունը  1875-78 թթ. ռուս-թուրքական (Բալկանյան) պատերազմի ժամանակ: Ռուսաստանին պատերազմի պարտադրանքով, Դիզրայելին 1878 թ. Գերմանիայի կանցլեր Օ. Բիսմարկի օգնությամբ Բեռլինում  վերանայել է տվել Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որի հետևանքով սլավոնաբնակ ու հայաբնակ մի շարք ազատագրված մարզեր նորից վերադարձվել  են Թուրքիային: Եթե Սան Ստեֆանոյի պայմանագրում հիշատակվում էր Հայաստան անունը, ապա Բեռլինում այն փոխարինվում է հայաբնակ մարզեր անվանումով: Բ. Դիզրայելիին է պատկանում «…Մեզ համար կարևորը հայկական վտանգի դեմ պաշտպանվելու  միջոցներ գտնելն է»3 արտահայտությունը, որը լավագույնս է բնորոշում անգլիական կառավարության ու անձամբ Դիզրայելիի հակահայ կեցվածքն ու վերաբերմունքը Հայկական հարցի վերաբերյալ:Անդրադառնանք սիոնիզմին ու մասոնականությանը, որոնք Իսրայել պետությունը ստեղծելու  և  աշխարհը ղեկավարելու ցանկությունն իրագործելու համար այնքան ցավ ու վիշտ պատճառեցին Հայաստանին ու հայ ժողովրդին /նաև  հույներին, արաբներին, ասորիներին/: Երուսաղեմի հարավ-արեւմուտքում գտնվող լեռը կոչվում է  Սիոն: Ըստ հրեական կրոնական տեքստերի այդ  լեռը Դավթի ծննդավայրն է / բայց ոչ հայրենիքը, երկիրը/  և Սողոմոնի նստավայրը:  «Սիոն» բառը նրանց  կրոնական տեքստերում մատնանշվում է  իբրև Դավթի ու Սողոմոնի երկիր վերադառնալու հրեաների գերագույն նպատակ, հրեական պետության ստեղծում  և   աշխարհի  կառավարում:  Հայտնի է, որ  Երուսաղեմը առաջավոր Ասիայի հնագույն բնակավայրերից է:   Եգիպտացի քուրմ, պատմիչ  Մանեթոնի  /մ.թ.ա. 4-րդ դար/ վկայությամբ Երուսաղեմը հիմնել են  Խուրրի երկրի բնակիչները՝ հաք-սոսները կամ  հիք-սոսները4 /=խուրրիներ/:   Հաք-սոսը կամ հիք-սոսը նույնացվում է հայ անվան հետ5 /-սոսը հունական վերջածանց է/:  Հնագույն գրավոր աղբյուրները վկայում են, որ Պաղեստինը և Երուսաղեմը  մ.թ.ա. 2- 1-ին հազարամյակներում բնակեցված են  եղել հիմնականում հնդեւրոպացի խուրրիներով /հայեր/ և խեթերով:   Խեթերի այնտեղ բնակվելու մասին վկայություն կա նաև Հին Կտակարանում6:  Իսկ բնիկ այդ բնակչությունը Պաղեստինից  ու Երուսաղեմից  /նաև Ամուկի հովտից/ վերացավ փորձված մեթոդով՝ սրի քաշվեց նոր եկվորնեի կողմից7: Նորից վերադառնանք սիոնիզմին:  Սիոնիզմ  է կոչվում  այն շարժումը, որը պահանջում է  հրեաների վերադարձը Պաղեստին  և  հրեական պետության ստեղծում այդ տարածքում, հիմնավորելով դա իրենց հնագույն տարածքը լինելու հանգամանքով, որն ինչպես տեսանք չի համապատասխանում իրականությանը:   Այս շարժումը ծնունդ է առել 19-րդ դարի երկրորդ կեսին  Եվրոպայում: Համաշխարհային սիոնիզմի հիմնադիր  Թեոդոր Հերցելը 1890 թ. հրատարակում է՝ «Հրեական պետությունը»  վերնագրով գիրքը  և 1897 թ. Շվեյցարիայի Բալի  քաղաքում կազմակերպում  համաժողով: Համաժողովում տարբեր երկրներից  ժամանած  340  հրեա առաջնորդներ երկար բանավեճից հետո   որոշում են  ձևավորել  «Համաշխարհային սիոնիզմ» կազմակերպությունը, որը  հրեաների համար պետք է իրականացներ  երեք խնդիր.    ձևավորեր ազգ, գտներ տարածք /հայրենիք/  և  հիմնադրեր պետություն: Սիոնիզմ անվանումն առաջին անգամ օգտագործել  է վերոհիշյալ Թ. Հերցելը:    Սիոնիզմը  բաժանվում է երկու մասի՝ քաղաքական  ու  մշակութային կամ կրոնական:  Քաղաքական սիոնիզմը պահանջում է հրեաների վերադարձը Պաղեստին:  Մշակութային կամ կրոնական սիոնիզմը դեմ է 20-րդ դարում հրեաների դեպի Պաղեստին գաղթելուն, քանի որ սպասում է աշխարհի վերջի այն փրկիչ մարդուն, ով հրեաներին ու բոլոր կրոններին կվերադարձնի ավետյաց երկիր:  Այս գաղափարի հետևորդների մի խումբը հրեաներ են (սիոնիզմ),  մյուս խումբը՝  քրիստոնյաներ  (քրիստոնեական սիոնիզմ): Սիոնիզմի հետ սերտորեն կապված էր մասոնականությունը: Մասոնականությունը /քարտաշներ, որմնադիրներ/  կրոնա-քաղաքական միջազգային գաղտնի կազմակերպություն է, որն առաջացել է 18-րդ դարում: Կազմակերպության անդամները կոչվում են մասոններ /անգլերեն՝  ֆրիմասոններ «ազատ որմնադիրներ», ֆրանսերեն՝ ֆրանկմասոններ/: Տարբեր երկրներում ստեղծվում են մասոնական օթյակներ  /լոժաներ/, որոնց անդամագրվում են հայտնի մարդիկ` պետության ղեկավարներ, կառավարության անդամներ, քաղաքական գործիչներ և այլն:    Թ. Հերցելը լավ տեղյակ լինելով հայկական հարցին, փորձում է այն օգտագործել իրենց նպատակների իրագործման համար:  Նա գտնում է, որ հայկական հարցում սուլթան Աբդուլ Համիդ 2-ին հրեաների աջակցությունը խոստանալու դեպքում սուլթանը Երուսաղեմը կտա հրեաներին: Նպատակն իրագործելու համար անմիջական կապեր են հաստատվում նախ սուլթանի, ապա՝ նաև հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:  Հերցելը գործում էր շատ զգույշ, որ հանկարծ հայերը չիմանան իր իսկական նպատակների մասին: Այնուհետև նա անցնում է գործնական քայլերի: 1896 թ. իր ընկերոջ՝ լեհ ազնվական,  արկածախնդիր Ֆ. Նևլինսկու հետ /այս մարդն էր Հերցելին խորհուրդ տվել հայկական հարցն օգտագործել սիոնիզմի նպատակների համար/ ժամանում  է  Կ.Պոլիս, Պաղեստինը սուլթանից  20 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու նպատակով8:  Սուլթանը մերժում է նրա առաջարկը, սակայն պարգևատրում է «Մեջիդիե» շքանշանով և խնդրում օգնել հայկական հարցում:

Օսմանյան կայսրությունում հրեաների թիվը 19-րդ դարի վերջին մոտ կես միլիոն էր, սակայն նրանք ակտիվ դեր ունեին երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում: Նրանց դերը զգալի էր բանկային, առևտրի, ֆինանսների ու այլ ասպարեզներում: Իսկ նրանց հիմնական մրցակիցները հայերն էին: Իրենց ծրագրերի իրագործման դեպքում հայերը դուրս կմղվեին առևտրից ու գործարարության ասպարեզից:  Նշենք, որ 1910 թ. Թուրքիայի մոտ 30 միլիոն բնակիչներից 6 միլիոնը թուրքեր էին, ավելի քան 2 միլիոնը՝ հայեր9  և այլն: 1897 թ. հետո հրավիրված բոլոր սիոնիստական համաժողովներում քննարկվող  առաջին հարցը սիոնիզմի համաշխարհային կազմակերպության ձևավորման հարցն էր, հաջորդը՝  հրեական ազգային  հիմնադրամի  ձևավորման   հարցը,  որն անհրաժեշտ էր նրանց հետագա բոլոր գործողությունների համար:  Հետաքրքիր էր չորրորդ համաժողովում քննարկման դրված հարցը:   Քննարկվում էր ստեղծվելիք հրեական պետության որտեղ գտնվելու հարցը: Առաջադրվում է երկու տարբերակ՝   Ուգանդա /Անգլիայի գաղութը Աֆրիկայում/ և Պաղեստին /օսմանյան կայսրություն/: Անգլիայի հրեաները  հավակնում էին Ուգանդայի տարբերակին, իսկ ռուս, ամերիկացի ու լեհ հրեաները՝  Պաղեստինի տարբերակին: Ինչպես նկատում ենք, իրենք` հրեաները  նույնպես միասնական կարծիք չունեին սեփական երկրի ու հայրենիքի որտեղ գտնվելու մասին: Այնուամենայնիվ որոշում է կայացվում  ուսումնասիրելու նպատակով պատվիրակություններ ուղարկել Պաղեստին,  Ուգանդա,  ինչպես նաև՝  Հարավային Աֆրիկա, Արգենտինա և այլ երկրներ, տեղում ուսումնասիրելու իրավիճակը  /այսօրվա Ադրբեջան կոչվող պետության տարածքը ևս դիտարկվում էր հրեական  պետության ստեղծման համար/: Վեցերորդ համաժողովում, որը կայացավ 20-րդ դարի սկզբին, երկար բանավեճից հետո որոշում է կայացվում, որ այդ հայրենիքը Պաղեստինն է լինելու  /Անգլիային հետաքրքրող վայրը/:   Համարյա բոլոր համաժողովներում քննարկվող կարևոր հարցերից էր  ինչպես իրագործել նպատակը.  սեփական ուժերով, թե՞  այլ հզոր ուժերի օգնությամբ:   Ի վերջո  հաշվի առնելով Բրիտանիայի հետ  համագործակցող ազդեցիկ հրեա անհատների  գործոնը, որոշվում է նպատակն իրագործել Մեծ Բրիտանիայի օգնությամբ: Կար նաև Անգլիայի համաձայնությունը և օժանդակությունը: Սիոնիզմի ծնունդը   որպես գաղափարախոսություն  սերտորեն կապված էր Անգլիայի հետ: Անգլիան առաջ քաշելով սիոնիզմի գաղափարը, հող  էր նախապատրաստում Իսրայել պետության ստեղծման  համար: Պաղեստինի  տարբերակը կարելի էր նաև քողարկել  Երուսաղեմի  առկայությամբ, քանի որ  «Բիբլիայով»  կարելի էր հիմնավորել Պաղեստինի բնակեցումը հրեաներով, որպես  հրեաների ավետյաց երկիր: Ինչպես նկատում ենք, քաղաքական նպատակներով  շահարկվում է «Բիբլիան»:    Սակայն ամենակարևոր պայմանն այն էր, որ  Պաղեստինը ռազմավարական առումով մեծ նշանակություն ուներ  տարածաշրջանում  /այժմ էլ ունի/:  Անգլիայի  կառավարող շրջանակների, նաև Արևմուտքի շահերի պաշտպանության համար  ռազմավարական նշանակություն ունեցող Միջին  Արևելքում  պետության ձևավորման համար հրեաները միակ հարմար թեկնածուն էին:  Այսպես Արևմուտքի, մասնավորապես՝ Անգլիայի քաղաքական, տնտեսական ու ռազմական շահերը  պատճառ հանդիսացան, որպեսզի առաջանա սիոնիստական գաղափարախոսությունը, ընդ որում  չեզոքացվում էր  նրա կրոնական էությունը և   քաղաքականացվում այն, քանի որ   հավատացյալ հրեականությունը կարող էր վտանգավոր լինել Արևմուտքի համար:  Ծրագիրը կար: Անհրաժեշտ էր ստեղծել գաղափարական հիմք: Եվ հրեա գրողները, փիլիսոփաներն ու  արվեստագետները  լծվում են  աշխատանքի: Գրվում ու հրատարակվում են  պատմվածքներ, վեպեր ու պիեսներ, որոնք իրենց դերը խաղացին սիոնիզմի ձևավորման գործում («Թալմուդը» /հրեական դոգմաների  գիրքը/,  Զիգմունդ Ֆրեյդի  սիոնիստական դաստիարակության  անհրաժեշտության մասին գրվածքները,  Ջորջ Էլիոթի  «Դանիել Դերվենդա» վեպը  օտար քաղաքակրթություններում հրեաների ձուլման անհնարինության մասին… ):  Սիոնիստական գրականությունը փորձում  էր տարածել աշխարհի հրեաների միասնության գաղափարը, նկարագրելով  նրանց տառապանքները ու հալածված լինելը: Նաև  քարոզվել ու  քարոզվում է  հրեաների արյան մաքրության ու ռասայական առաջնության գաղափարը և այլն: Հիշենք նաև, որ հրեա մարգարեների կողմից գրված  «Հին Կտակարանում» հրեաները  ներկայացվում են իբրև աստծո կողմից  «ընտրյալ ժողովուրդ»:  Ի դեպ հրեաների պատմությանը  ծանոթանալիս նկատում ենք, որ    ներկայացվում է գաղտնիքներով լեցուն, մշուշապատ ինչ-որ պատմություն:

Այսպիսով  Անգլիայի հովանավորությամբ  ստեղծվեց սիոնիզմի գաղափարախոսությունը, որը խրախուսում էր հրեաների  գաղթը Պաղեստին և այնպիսի հրեական պետության ստեղծում,   որը  պետք է պաշտպաներ Անգլիայի /նաև Արևմուտքի/ շահերը Մերձավոր ու Միջին Արևելքում:  Հերցելը և մյուս սիոնիստները շարունակում էին սուլթանին սիրաշահելու գործը: 1901թ. եվրոպական բանկերում հրեա մեծահարուստների կողմից մեծ գումարի ոսկի ներդնելուց հետո սուլթանը հրեաներին իրավունք է տալիս հողեր գնել Միջագետքում: Սակայն պայման  է դրվում, որ պետք է սահմանափակվի հրեաների համախմբումը:  Անսալով սուլթանի  պահանջը Սիրիայում, Լիբանանում և Միջագետքի այլ երկրներում հաստատված հրեաները սկսում են համախմբվել Պաղեստինում: Ֆրանսիական Ռոտշիլդ ընտանիքի միջոցներով գնվում են հողեր, կառուցվում տներ, հիմնվում այգիներ և այլն:  Հիմնադրվում են  կիբուցիներ /պաշտպանված բնակավայրեր/: Դրամի ուժով դրվում էր Իսրայել պետության հիմքը: Սակայն սուլթան Համիդի սահմանափակումների պատճառով հրեաների բնակեցումը Պաղեստինում դանդաղ էր ընթանում: Եվ հրեա սիոնիստ պարագլուխները որոշում են մասնակցել Համիդի դեմ սկսված պայքարին: Դավերի ու դավադրությունների քաղաք է դառնում Սալոնիկը,  որտեղ ապրում էին մեծ թվով հրեաներ, այդ թվում դեոնմե /կամ կրիպտո, արտաքուստ կրոնափոխ եղած, իսլամացած հրեաներ/: Մեծահարուստ հրեաները անդամագրվում են Սալոնիկում ստեղծված «Իթթիհաթ վե Թերաքքի» /«Միություն և առաջադիմություն»/ կուսակցությունը  /կոմիտե/:  Հրեական բանկերից «դրամը հոսում է դեպի իթթիհաթականները»: Երիտթուրքերը խոստանում են կատարել սիոնիստների պահանջները: 1908 թ. «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը Էնվերի ու Նիազիի գլխավորությամբ հեղաշրջում է կատարում և զավթում իշխանությունը: Դրան իրենց լուռ համաձայնությունն են տալիս Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունները, որոնք դժգոհ էին օսմանյան կայսրությունում գերմանական ազդեցության աճից: Եվրոպական երկրների, մասնավորապես  Անգլիայի կողմից   որոշվել էր նաև  Հայաստանի ճակատագիրը: 20-րդ  դարի սկզբին Անգլիայի  գաղտնի  ծառայություններին ու նրա աշխատակիցներին,  հայտնի էր, որ հայ էթնոսը պետք է ոչնչացվի: Այդ են  վկայում  Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպան  Դ. Լոութրիի 1910 թ. մայիսի  29-ին գրված  նամակը-զեկուցագիրը`  հասցեագրված  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Չ. Հարդինգին, ամերիկյան  «Outlook and independeent»  ամսագրի  թղթակից Լինկոլն Ստեֆանսի  հարցազրույցը  Մեծ Բրիտանիայի «Inteligens cervis» գաղտնի ծառայության գործակալ Լոուրենս Արաբացու  հետ և այլն: Անդրադառնանք այդ փաստաթղթերին: Դեսպան Դ. Լոութրին Լոնդոն ուղարկված իր նամակ-զեկուցագրում գրում է, որ սալոնիկյան (երիտթուրքական) շարժման աղբյուրը հրեաներն են, որ գոյություն ունի դաշինք  ֆրիմասոնների և հրեա երիտթուրքերի միջև, որ հրեաները երիտթուրքերի գլխավոր ոգեշնչողներն են10  և այլն:  Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթին և Ջավիդ բեյին ներկայացնում է որպես «Միության ու Առաջադիմություն» կոմիտեի գաղտնի ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ և «Ֆրանկմասոնության գագաթնակետերը Թուրքիայում»: Նույն  զեկուցագրի փաստաթղթերից մեկում Կ. Պոլսի բրիտանական դեսպանատան գլխավոր թարգման Հ. Ֆիտցմորիսը   երիտթուրքական կոմիտեն անվանում է «Միության ու Առաջադիմության» հրեական կոմիտե: 19-րդ դարի վերջին մասոնականությունը տարածվում է նաև Թուրքիայում: Այս երկրում ստեղծված  մասոնական  օթյակի հիմնադիրներից   է  Թալեաթը, որը 1909 թ. Թուրքիայի «Մեծ Արևելք» օթյակի  Մեծ Վարպետն էր՝  ղեկավարը11:  Թալեաթ բեյն ունեցել է հրեական ու գնչուական ծագում: Տխրահռչակ այս գործիչը հետագայում դարձել է օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար,  իսկ  1917-1918 թթ.`  Մեծ վեզիր  (վարչապետ): «Այն բանից հետո, երբ Թալեաթ բեյը ներքին գործերի նախարար դարձավ մոտ մեկ տարի առաջ, պատասխանատու պաշտոնների սկսեցին նշանակվել միայն մասոններ կամ կոմիտեի հետ կապված մարդիկ, իսկ ամենից հաճախ, այս երկու որակներն իրենց մեջ համատեղող դեմքեր: Այսպիսով մասոնական կոմիտեի ցանցը տարածվեց ողջ կայսրությունով», գրում է Դ. Լոութրը: Վերը նշված և այլ փաստերի հիման վրա  Դ. Լոութրը եզրակացնում է, որ Թուրքիայի քողածածկված կառավարությունը «Մեծ Արևելքն» է՝ Մեծ Վարպետ Թալեաթ բեյի գլխավորությամբ: Իր նամակ-զեկուցագրում դեսպանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդում  նաև  1913-1916 թթ.  Օսմանյան կայսրության Մեծ վեզիր (վարչապետ)    ու հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչներից մեկի` Սաիդ Հալիմի մասին, նշելով, որ  նա ֆինանսապես  աջակցել է «Միություն և առաջադիմություն» կոմիտեին  ու  անձամբ մասնակցել նրա աշխատանքներին:   Դ. Լոութրը նշում է նաև, որ «երիտթուրքերը կապ հաստատեցին միայն օսմանցի և արտասահմանցի հրեաների հետ: Նրանց օտարումը մյուս ժողովուրդներից  ակնհայտ  դարձավ», իսկ քիչ հետո հավելում է. «Երևում է,  որ հրեան,  իր տնտեսական բարձր գիտակցությամբ, թուրքին ծուղակը գցեց»: Նույն փաստաթղթում դեսպանը հայտնում է, որ Սալոնիկի կոմիտեի ազդեցիկ գործիչներից մեկը՝ դոկտոր Նազըմը  ևս հրեական ծագում ունի:  Այս պաշտոնյան  նույնպես մեծ դերակատարություն է ունեցել  հայոց  Մեծ եղեռնի  կազմակերպման  և իրագործման մեջ:  Նա  է ղեկավարել  հայոց ահավոր ոճրագործությունն իրագործելու կոչված «Թեշքիլաթը մախսուսե» («Հատուկ կազմավորումներ») կառույցը: Նկատի ունենալով երիտթուրքերին`  բրիտանացի դիվանագետը գրում  է. «Մայրաքաղաքն ու խորհրդարանը նրանք իրենց ձեռքում պահում են ռազմական օրենքով: Հայերին հանգստացրին Ադանայի կոտորածով, հույներին ստիպեցին լռել ահաբեկչության միջոցով,  բուլղարական քաղաքական կյանքին վերջ դրեցին՝ նրանց ծառայություններն ու ընկերությունները փակելով: Այդ բոլորն արվեց «անսանձ» քրիստոնյաների դեմ: Հիմա թուրքական բանակը հանգստացնում է ըմբոստ ալբանացի մահմեդականներին  և ըստ երևույթին, նույնը սպասում է նաև քրդերին ու արաբներին: Քանի որ թուրք տարրը չի փայլում իմացական և գործարար որակներով, բնազդը նրանց ստիպում է ցույց տալ իրենց գերակայությունը ռազմական ուժով: Սակայն այս ամենը կախված է  եվրոպացի, հիմնականում հրեա ֆինանսավորողներից, որոնք նրանց անհրաժեշտ գումարներ են  հատկացնում  բանակը պահելու համար…»:

Դեսպան Դ. Լոութրին  իր նամակ-զեկուցագրում հավաստում է, որ «Միություն և առաջադիմություն» կազմակերպության ղեկավարներից շատերը ֆրիմասոն են, որ տեղացի և արտասահմանցի  հրեաները  նոր վարչակարգին արդյունավետ օգնություն են ցույց տալիս, որ  ամբողջ շարժումը ոչ այնքան թուրքական, որքան հրեական հեղափոխություն էր և այլն: Երիտթուրքերի պարագլուխներից Ջավիդ բեյը ևս գործուն մասնակցություն է ունեցել Հայոց մեծ եղեռնի ծրագրմանը և իրականացմանը:   1909 թ. վերջերին, դեսպանի տեղեկացմամբ, «Սալոնիկի պատգամավոր, հաջողակ և խելոք դեոնմե հրեա ու մասոն Ջավիդ բեյը ֆինանսների նախարար նշանակվեց»: Երիտթուրքերի հեղափոխությունից հետո երկրում երկու տարով  ռազմական դրություն է հայտարարվել: Դ. Լոութրի հավաստմամբ, «Ռազմական դատարանի շատ սպաներ ֆրիմասոն էին»: Հիշյալ փաստաթղթում  Դ. Լոութրին տեղեկացնում է նաև, որ երիտթուրքերը Կ.Պոլսի մամուլի պատասխանատու են նշանակել մի դեոնմե /կրիպտո/ հրեայի, որն իր ցանկությամբ ուղղություն էր տալիս Կ. Պոլսի մամուլին,   օսմանյան հեռագրային ծառայության գլուխ են կարգում բաղդադցի մի հրեայի, հասարակական անվտանգության կազմակերպության գլուխ՝ սալոնիկցի մի  հրեայի և այլն:  Առանձնապես կարևոր է  Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած այն տեղեկությունը, որ բանակում «Իթթիհաթ վե թերաքքը» կոմիտեի ազդեցությունը տարածելու համար սպաներին ընդունում էին մասոնության մեջ՝ նրանց «Ռենզե» օթյակի անդամ դարձնելով /մեջբերումներն ըստ  Արթուր Հովհաննիսյանի վերոհիշյալ հոդվածի /:  Պետք է կարծել, որ պետական մարմիններում ծառայող շատ հայեր այս ժամանակ են դարձել ոչ միայն իթթիհաթական, այլև՝  ֆրիմասոն  ու համագործակցել հրեական կազմակերպությունների հետ, հավանաբար  չիմանալով,  թե հայերի համար ինչ վտանգավոր ու նենգ ծրագիր  են մշակում  սիոնիստ ու մասոն պարագլուխները: Սիոնիստների հետ երիտթուրքերի հակահայկական համագործակցության մասին գրում  է նաև իրանցի պատմաբան, պրոֆեսոր Իսմայիլ Ռահինը:  Հայերի կոտորածի մեղավորներ ճանաչելով երիտթուրքերին և գերմանացիներին, թուրքական նացիոնալիզմն ու պանթուրքիզմը` Ի. Ռահինը ընթերցողի ուշադրությունն է հրավիրում օսմանյան կայսրության ազդեցիկ հրեա դեմքերի բացասական դերի վրա: Նրա կողմից ուսումնասիրված փաստաթղթերից մեկում /մի ֆրանսիացու «Le Dernier bal» «Վերջին պարահանդես» գիրքը/ արձանագրված են փաստեր միջազգային սիոնիզմի հակահայկական գործողությունների մասին:  Մասնավորապես հիշատակվում է «1914 թ. հունիսի 23-ին Ստամբուլի Նուրի Օսման ակումբում կայացած Իթթիհաթ կուսակցության ակտիվիստների և սիոնիստների համատեղ գաղտնի ժողովը, որին  մասնակցել է մոտ 700 մարդ, այդ թվում` Թալեաթը, Բաղրին, Սեդը, Ֆեքրին,  Խիավին և ուրիշներ:  Հրեաներից աչքի ընկնող դեր էին խաղացել Սամուել էֆենդին, Աբրահամ էֆենդին և ուրիշներ: Գաղտնի ժողովում, որին մասնակցել  են նաև պանիսլամիստներ, հայերին մեղադրել են  ռուսասիրության մեջ և որոշել բոյկոտ հայտարարել ինչպես հայերին, այնպես էլ հույներին: Ի դեպ, ժողովում գլխավոր ճառախոսը Թալեաթն է եղել: Թուրքերի պլանն էր՝ վերացնել Հայաստանը  և Կովկասի վրայով կապ հաստատել Միջին Ասիայի հետ12:

Հայոց ցեղասպանության մեջ Անգլիայի  ունեցած մեծ դերի մասին է  վկայում  1919 թ. Փարիզի Խաղաղության խորհրդաժողովի ժամանակ ամերիկացի լրագրող Լինկոլն Ստեֆանսի  /Տրոցկու մերձավորներից մեկը/   հարցազրույցը  Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայության գործակալ և հետախույզ, արևելագետ Լոուրենս Արաբացու  /ԹոմասԷդուարդԼոուրենս, 1888-1935 թթ./ հետ: «Այդ անտանելի հայերը»  վերնագրով հարցազրույցը վերահրատարակվել է  «Աութլուք ընդ ինդըփենդընթ» ամսագրի 1931 թ. հոկտեմբերի 14-ի համարում /ի դեպ 1919 թ.  տեղի ունեցած այդ հարցազրույցի ժամանակ հայերը կարողացել էին վերականգնել հայոց պետականությունը և 1918 թ. մայիսի 28-ին ստեղծվել էր Հայաստանի հանրապետությունը: Այս փաստը բնականաբար «անտանելի» էր դարձնում հայերին բրիտանացիների համար, քանի որ նրանք ոչ միայն չէին  բնաջնջվել, այլև վերականգնել էին իրենց պետականությունը:    Եվրոպական    գործիչներից Լոուրենս Արաբացին առաջինն էր, որ արտահայտելով  իր կառավարության քաղաքականությունը,   խոստովանում է հայերին տեղահանելու և ոչնչացնելու անհրաժեշտությունը:  Եվրոպական շատ կառավարություններ  հայկական հարցի  լուծումը տեսնում էին հայերին ֆիզիկապես ոչնչացնելով:  Նախապես մի քանի անգամ կազմակերպվում են  հայերի զանգվածային ջարդեր /1894-96 թթ.  համիդյան ջարդերը, 1909թ՝. Ադանայի ջարդերը երիտթուրքերի ժամանակ):  Ի դեպ համիդյան ջարդերի ժամանակ ի պատասխան հայերի օգնության  խնդրանքի, Անգլիայի վարչապետ  Սոլսբերին արեց իր հայտնի ցինիկ արտահայտությունը. «Աշխարհում ոչ մի նավատորմ չի կարող բարձրանալ Տավրոսի լեռները, որպեսզի պաշտպանի հայերին»: Իսկ Ադանայի ջարդերի պլանավորմանը մասնակցել են Սալոնիկի սիոնիստները13: Փորձը կար և հաջողությունը երաշխավորված էր:  Եվրոպական ոչ մի երկիր կառավարության մակարդակով չփորձեց  ձայն բարձրացնել ի նպաստ հայերի, ոչ ոք չցանկացավ լսել հայերի ձայնը և չփորձեց կանգնեցնել սպանդը:  Եվրոպական մամուլը ևս լռում էր կամ տպագրում հակահայկական հոդվածներ, պաշտպանելով թուրքերին: Իսկ լռում էր կամ պաշտպանում թուրքերին, որովհետև  շատ թերթերի տնօրեններ ու թղթակիցներ մեծ գումարներ էին ստանում հրեա սիոնիստներից հակահայկական,  ինչպես նաև  թուրքանպաստ հոդվածներ տպագրելու համար:  «Ռևյու դ՝ օրիեն», «Բեռլիներ Տագեբլատ»,  «Ժուռնալ դե Դեբատի», «Քյոլնիշե Ցայտունգ» և այլ թերթեր պատկանում էին հրեաներին, կապված էին թուրքական դեսպանատների հետ և  նրանց պատվերով գրում էին հակահայ հոդվածներ, որոնցում մեղադրում էին հայերին ու գովերգում սուլթանին:  Այսպես. «Բեռլիներ Տագեբլատ» թերթի հրեա  թղթակից Բ. Շտեռնը եվրոպացիներին թյուրիմածության մեջ գցելու համար գրում էր այն արտոնությունների մասին, որոնք իբր վայելում են հայերը օսմանյան կայսրությունում, որ նրանք հալածված չեն, որ խոսք չպետք է լինի նրանց արտոնությունների ու բարենորոգումների մասին և այլն:  Իսկ Հերցելի հետնորդ, սիոնիստ Խաիմ Վայցմանը 1902 թ. հանդիմանում է գերմանացի /հրեական ծագումով/ հրապարակախոս, սոցիալ-դեմոկրատ Էդ. Բեռնշտայնին ի նպաստ հայկական հարցի կարդացած հրապարակային դասախոսության համար: Հայտնվում են նաև  հրեական ծագումով թուրքագետներ /Արմինիուս Վամբերի, Լեոն Կահունի/,  որոնք թրքության ու լուսավորյալ, ազատամիտ սուլթանի գովքն էին անում: Նրանք նույնիսկ խոսում էին թուրքերի «թուրո-արիական» ծագման մասին14: Այս պայմաննրում 1915 թ. ապրիլին երիտթուրք պարագլուխների   /Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, Նազըմ/  հրամանով սկսվում են հայերի զանգվածային աքսորն ու ջարդերը Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում,  որը  շարունակվում է  մինչև 1918 թ.:  1919-1922 թթ. գործը ավարտին հասցրեց  Քեմալ Աթաթուրքը /մասոն՝ հրեական ծագումով/:

Եվրոպական քրիստոնյա պետությունների աչքի առաջ ցեղասպանություն իրականացնելու  ճանապարհով հայերից «մաքրվեց»  պատմական Հայաստանի մեծ մասը`  հայ ժողովրդի հազարամյակների  բնօրրանը: Սակայն դա դեռ գործի մի մասն էր, անհրաժեշտ էր հայերից մաքրել ողջ Հայաստանը: Ծանոթանանք  անգլիացի հետախույզ, Լ. Արաբացու հետ կայացած հացազրույցի որոշ հատվածների: Լրագրող Լ. Ստեֆանսը գրում է.  «Նա  /Լ. Արաբացին/ նուրբ ձևով հասկացնում է, որ հայերը պետք է իսպառ ոչնչացվեն:  Նա չի ասում այդ սարսափելի բառերը:    Պարզապես նա իմ մեջ այն տպավորությունն ստեղծեց, թե դա է հայկական հարցի  միակ լուծումը և այդ պատճառով է ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը»: Նա նաև համարում էր, թե թուրքերը չպետք է անեն /ավարտին հասցնեն/  այդ գործը, քանի որ  «նրանք չափազանց պրիմիտիվ են և քրիստոնյա չեն» Իսկ լրագրողի հարցին.  «Բայց ինչո՞ւ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը», անգլիացին պատասխանում է. «Հայերի լիակատար կոտորածը կարող է սկանդալ առաջացնել, եթե դա բրիտանացիներն անեն»: Լրագրողը  առարկում է.  «ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով, բնական հարստությունները, ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Եվ տվյալ երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը և ամենահնազանդը»:  Եվ  շարունակ օրինակներ է բերում ամերիկյան, ինչպես նաև բրիտանական գաղութներից` ցույց տալու համար, որ սխալ է անջատել ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Դրանք պետք է միասին օգտագործվեն, ինչպես արվում է սովորաբար, և վերջապես. «Հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար»: Ի պատասխան Լ. Արաբացին հայտարարում է. «Հայեը չեն աշխատելու: Դա է խոցելի կետը թե՛ ձեր ծրագրի և թե՛ հայերի: Դա է խոցելի կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ,   մի ժամանակ տիրել են աշխարհին,  այն ծառայեցրել են իրենց, այնուհետև  կորցրել են իշխանությունն ու դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության,  հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն մանկան նման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել դուք՝ ամերիկացիներդ: Հետամնաց, պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն, նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական, բնածին, անհաղթահարելի»: Այնուհետև անգլիացին շարունակում է. «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց»:  Ինչպես նկատում ենք  համաշխարային տիրապետության ձգտող Անգլիայի արտաքին քաղաքականությունը նեկայացնող անձը՝ հետախույզ արևելագետը,  շատ լավ է ուսումնասիրել հային ու Հայաստանը,  շատ լավ գիտի հայոց պատմությունն ու մշակույթը: Գիտի հայերի հնագույն ժողովուրդ լինելու մասին,  հայերի  մշտապես արարելու, ստեղծելու մասին, հայերի կողմից համաշխարային քաղաքակրթության մեջ կատարած մեծ ներդրումներիի մասին  և որ ամենակարևորն է.  հայերը գիտեն աշխարհի կառավարման օրենքները /հիշենք, որ շումերական գրավոր աղբյուրներում  Հայաստանը /Արատտան/ սրբազան օրենքների երկիր էր/: Գիտի նաև հայերի հպարտ, ազատասեր ու ըմբոստ լինելու մասին:  Հայության այս հատկանիշներն ու որակները հարուցել են հարևան ժողովուրդների հարգանքն  ու բարյացկամությունը, սակայն դրանք նաև նախանձի, չարության ու անբարյացկամության պատճառ են դարձել, որը շարունակվում է մինչ օրս:  Նկատելի է նաև, որ Լ. Արաբացին  չարությամբ  է  լցված հայության ու Հայաստանի հանդեպ, քանի որ նա այսպես ասած  հասկանում է «նախանձով ու չարությամբ լցված հայերի հարևանությամբ ապրող հարևաններին, հատկապես թուրքերին ու հույներին» /բյուզանդացիներին/: Հետաքրքիր են նաև Լ. Արաբացու դատողությունները  հրեաների մասին.  «Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի և բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Նրանք չեն հանդուրժում, երբ իրենց աշխատեցնում են,  բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Բայց նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են: Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների շարքը, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և իհարկե Միացյալ Նահանգներում…: Սակայն հրեաները հայերին վերաբերվում են այնպես,  ինչպես հակասեմական եվրոպացիները՝  հրեաներին. …Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները. առավել՝ բոլոր մյուս ցեղերի էլ բոլոր հատկանիշները, և բացի այդ՝  քրիստոնյաներ են» /ուշադրություն դարձնենք այն իրողությանը, որ այսօր հրեաների ու Իսրայել պետության  հակահայ վերաբերմունքը շարունակվում է նաև պետական մակարդակով/: Հետևենք հայերի մասին բրիտանական իշխանությունների կարծիքը ներկայացնող  Լ. Արաբացու հետագա  դատողություններին   «…Հայերը չպետք է ունենան Հայաստանը,  բուն երկիրը:  Նրանք ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար:  …  Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում,  նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը»: Ամերիկացի լրագրողը փորձում է առարկել և  հարցնում է.  «Ուրեմն  դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին,  իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս:  Հիանալի է: Երկու հարց է ծագում. ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի, և ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի»: Հնչում է  դաժան ու  ցինիկ պատասխան. «Օ՜ ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր,  որոնց որպես աշխատուժ կարելի է   բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա: …Եվ  պետք է որևէ մեկը լուծի Հայկական հարցը»: Այնուհետև Լ. Արաբացին  ավելացնում է. «Ինձ թվում է… կլինի լավ քաղաքականություն և հաստատ գործ, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին»: Լ. Արաբացու այս հարցազրույցը  պատասխան պահանջող շատ հարցերի է պատասխանում:  Նկատենք սա ոչ թե անհատ մարդու, այլ 19-20-րդ դդ.  աշխարհի հզոր պետություններից մեկի՝ Անգլիայի Մերձավոր Արևելքում գործող  հետախույզի   դատողություններն են, որն օգնում էր իր պետությանը արտաքին քաղաքականություն մշակելու և այն իրականացնելու գործում: Այսօրվա, նաև ապագա Հայաստանի  ու հայության համար խիստ ուշագրավ են Լ. Արաբացու հետևյալ դատողությունները.  «Հայաստանը պետք է մասնատվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են,  պետք է անջատվի առաջամասից,  ուր ոչինչ  չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի /պետք է հասկանալ.  բոլոր միջոցներով հայերը պետք է վերաբնակեցվեն  ԱՄՆ-ում/: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ՝ հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը»: Ցավոք հետագա դեպքերը զարգանում են  հենց այդ սցենարով: Բոլշևիկան Ռուսաստանի ղեկավարները Լ. Տրոցկու առաջարկած ծրագրով, 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի  պայմանագրով մասնատում են  Արևելյան Հայաստանը, հայկական տարածքները նվիրելով  Ադրբեջանին /Արցախ, Գարդման, Նախիջևան/ ու Վրաստանին /Ջավախք/: Իսկ 1923 թ. հուլիսին Լոզանի պայմանագրով  արդեն հայաթափված Արևմտյան Հայաստանը նվիրվում  է Թուրքիային: Եվ միայն  Հայկական  լեռնաշխարհի  1/10-րդ մաս կազմող տարածքում, որը զուրկ էր բնական որևէ  հարստությունից, մեկ այլ գործնական տերության` ԽՍՀՄ-ի  կազմում ստեղծվում է փոքր տարածքով Խորհրդային Հայաստանը:  Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ի սենատը մերժեց Հայաստնի  մանդատը: Չիրագործվեց Սևրի պայմանագրը /1920 թ. օգոստոսի 10/, որով ավելի մեծ սահմաններով  Հայաստան պետության գոյություն էր նախատեսվում: ԱՄՆ-ն վերցրեց սփյուռքում ապրող հայերին հովանավորելու գործը /մանդատ տալու իրավունքը/, որի բուն նպատակը հայերին  ԱՄՆ-ում վերաբնակեցնելու ծրագիրն էր: Նկատենք, որ  այս ծրագիրը հետևողականորեն իրագործվում է: Այս ամենից հետո հասկանալի է դառնում,  թե ինչու են կեղծվում հայոց ու  հնագույն  այլ ժողովուրդների պատմություններն  ու մշակույթները:

19-20-րդ դարերում գրված հնագույն պատմության դասագրքերում ու աշխատություններում դրանց  հեղինակները խնամքով շրջանցում են հայերին ու հայոց  պատմությունը: Կարծես Հայաստան  /անգամ հզոր Հայաստան/, հայեր, հայոց պատմություն ու հայ մշակույթ չի  եղել աշխարհում:     Հայտնի է, որ 1870-ական  թվականների վերջերին  /Սան-Ստեֆանոյի և Բեռլինի 1878 թ.  պայմանագրերից հետո/   Անգլիայի լորդերի պալատի նախագահ Բ. Դիզրայելիի  առաջարկով աշխարհագրության քարտեզներում  Հայաստան անունը փոխարինվում է  Անատոլիա անունով  /հունարեն  «արևելք»  բառից/: Ինչպես տեսնում ենք, Եվրոպայի գիտական աշխարհը և պետական այրերը լավ տեղյակ են հայոց պատմությանն ու մշակույթին: Պարզապես դա խնամքով փորձում են թաքցնել և՛ մեզնից,  և՛ աշխարհի մյուս ժողովուրդներից: Տեղն է հիշելու Անգլիայի պատմության հնագույն փաստաթղթի՝    «Անգլո-սաքսոն  քրոնիկների»  /8-րդ դար/  հետ կապված պատմությունը,  երբ  19-րդ դարի կեսերից անգլիացի պատմաբանները սկսում են  խեղաթյուրել այդ գրավոր աղբյուրում վկայված   փաստերը, կապված բրիտանական կղզիների առաջին բնակիչների` բրիտների  Հայաստանից եկած լինելու փաստի  հետ:  Իսկ Լոնդոնի համալսարանի կովկասյան հետազոտությունների  պրոֆեսոր Դեյվիդ Մարշալ Լանգը 1970 թ. Լոնդոնում հրատարակում է   <Armenia: Gradle of Civilization> /«Հայաստան. Քաղաքակրթության բնօրրան»/     աշխատությունը, որի վերնագիրն իսկ հուշում է անգլիացիների լավ տեղեկացված լինելը հայերի մասին:  Բացի Կ.Պոլսում Անգլիայի դեսպան Դ. Լոութրիի նամակից և հետախույզ Լ. Արաբացու հարցազրույցից  գոյություն ունեն նաև այլ փաստաթղթեր,  որոնք ապացուցում են  Անգլիայի, Գերմանիայի, Ավստրիայի և եվրոպական  մյուս երկրների այն ժամանակվա իշխանությունների մեղքը հայոց  ցեղասպանության գործում:  1890-ական թթ. Ֆրանսիայի կառավարությունը ևս պաշտպանում էր սուլթանին, չտեսնելու տալով հայկական ջարդերը:  Պատճառն այն էր, որ Ֆրանսիական բուրժուազիան խոշոր կապիտալներ էր ներդրել Թուրքիայի տնտեսության մեջ և վախենում էր այդ երկրի  փլուզումից  /նկատենք. եվրոպական բոլոր այդ երկրների ժողովուրդները   հնդեւրոպական  լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդներ են, որոնց նախահայրենիքը Հայաստանն է, այս դեպքում ինչպես չհիշենք «Սասնա տուն» դուցազնավեպի հերոսներից  մեկի՝ Սասունցի Դավթի սպանությունը, որն իրագործեց Չմշկիկ Սուլթանը Դավթից սերված աղջկա միջոցով,   հիշենք նաև Մեծ Մհերից սերված Մսրա Մելիքին, որը փորձում էր սպանել Դավթին ու  հարկատու դարձնել Հայաստանը և այլն/:

Ուշագրավ  են  Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը հայոց մեծ եղեռնին նախորդած մի շարք դեպքերի  մասին: Այսպես   1915 թ. ապրիլին Կ. Պոլիսը գրավելու նպատակով Դարդանելի նեղուցին մոտեցած անգլիական նավատորմը համարյա անպաշտպան քաղաք մտնելու փոխարեն այն ժամանակվա ռազմա-ծովային ուժերի  նախարար Ու. Չերչիլի հրամանով անսպասելիորեն  դադարեցնում է հարձակումը, շրջվում  ու վերադառնում Անգլիա: Անգլիացիներն իրենց այդ արարքը բացատրում են  նավատորմը  չվտանգելու մտահոգությամբ15:  Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրական պատճառն այլ էր: 1894 թ. անգլո-գերմանական հարաբերությունների վատացման շրջանում Լոնդոնը փորձում է  բարելավել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ փոխհամաձայնության են գալիս.  Ռուսաստնը  ճանաչում էր Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսի վրա, իսկ Անգլիան՝ ընդառաջելու էր Ռուսաստանին՝ գրավել Թուրքահայաստանը16: Անգլիացիների Կ.Պոլիս չմտնելու  իրական  պատճառի մասին պատմաբան  Ա. Օհանջանյանը գրում է.  «անգլիացիները պայմանագիր էին ստորագրել ռուսների հետ, որ եթե վերցնեն նեղուցը, այն պատերազմի ավարտից  հետո   Արևմտյան Հայաստանի հետ  անցնելու է ռուսներին: …Եվ որպեսզի նման բան չպատահի, անգլիացիները կանգ առան»17:  Թե ինչ եղավ  նույն՝  1915 թ. ապրիլի  24-ից հետո, բոլորին է հայտնի: Ոգևորված ու  «առաջադրանք» ստացած երիտթուրքերը իրականացրին նյութված ոճիրը՝ հայոց ցեղասպանությունը: Ինչպես նկատում ենք, աշխարհի հզորները հանձին Անգլիայի, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան փրկվի պարտությունից ու կործանումից: Այս ամենից հետո հասկանալի է դառնում նաև, թե ինչու 1915 թ. մայիսին Վանը հայկական կամավորական ջոկատների հետ ազատագրած ռուսական զորքը, նույն թվականի  հուլիսին,  շատ անսպասելի  հեռացավ քաղաքից,  այն հանձնելով  թուրքերին /այս իրադարձությունները կրկնվեցին 1990-ական թվականների սկզբին, արցախյան պատերազմի ժամանակ, երբ 1992 թ. մարտի  16-ին Մոսկվան Ստեփանակերտից դուրս բերեց 366-րդ մոտոհրաձգային գունդը, հայերին միայնակ թողնելով լավ զինված ադրբեջանցիների հարձակումների դեմ, երբ նույն  ռուսական զորքի գործուն մասնակցությամբ  հայաթափվեց և թուրքերին հանձնվեց հայոց հնագույն  Գարդման աշխարհը, այդ թվում Գետաշենն ու Շահումյանի շրջանը/:

20-րդ դարի սկզբին Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանը ևս մասնատվեց այդ երկրում  կատարված հեղափոխությունների հետևանքով: Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ռուսաստանում կատարված հեղափոխությունները /հեղաշրջումներ/    ղեկավարել են ոչ ռուս, մասնավորապես  հրեա  գործիչներ, որոնք 1917 թ. հեղաշրջումներից  հետո իրենց ձեռքն են վերցրել   իշխանությանը:  1918 թ. Խորհրդային Ռուսաստանում ստեղծվում է «Արևելքի ազատագրման միություն»  կազմակերպությունը, որի ստեղծմանը ակտիվ մասնակցություն են ունեցել մասոնները:   Մուդրոսի զինադադարից հետո /1918 թ. հոկտեմբերի  30/  հայոց եղեռնի /նաև հույների, ասորիների, արաբների/  կազմակերպիչներ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը փախչելով Թուրքիայից թաքնվում են եվրոպական տարբեր երկրներում, կրելով այլ անուններ, քանի որ Կ. Պոլսի դատարանը նրանց դատապարտել էր մահվան:   Ակտիվ շփումներ են սկսվում նրանց և միջազգային սոցիալիստական շարժման ղեկավարների միջև  ռուսական ու գերմանական սոցիալ-դեմոկրատական շարժման ակտիվ գործիչ հրեա  Ալ. Պարվուսի /Գելֆանդ/  ջանքերի շնորհիվ: Այս գործիչը նույնպես Կ. Պոլսում գտնվելու ժամանակ «լավ» հարաբերություններ էր պահպանում հայ գործիչների հետ, նույնիսկ առաջարկել է  Հնչակյան  ու Դաշնակցական կուսակցությունները միավորել ու ստեղծել մեկ այլ սոցիալիստական կուսակցություն18  և այլն:  1910-ական թվականներին նա երիտթուրքերի կառավարության ֆինանսական  գծով խորհրդականն էր, որին հովանավորում էր  Թալեաթը:  Պարվուսը երիտթուրքերի լիդերներին ծանոթացնում է Կարլ Ռադեկի հետ, որը Փետրվարյան հեղափոխությունից հետո որոշ ժամանակ ՌՍԴԲԿ  ներկայացուցիչն էր Եվրոպայում  և  մեծ դեր է ունեցել Լենինին Ռուսաստան ուղարկելու գործում: Ռադեկը Թալեաթի հետ  զրույցների ժամանակ իր լիակատար համաձայնությունն է հայտնել պանթուքիստների հետ, հայտարարելով, որ «թուրքերը սեփական ուժերով պետք է հաշիվները մաքրեն հայերի հետ»:  Այնուհետև  նրանց բազմաթիվ հանդիպումներն ու համագործակցությունը  աստիճանաբար վեր է ածվել սովետա-թուրքական համագործակցության: Ռադեկի հորդորներով   երիտթուրք պարագլուխներ Էնվերն ու Ջեմալը հայտնվել են Մոսկվայում, կապեր հաստատել խորհրդային ղեկավարների հետ ու մշակել համատեղ պայքարի պլաններ: 1920 թ.  նրանք հայտնվում են նաև Բաքվում, մասնակցելով Արևելքի ճնշված  ժողովուրդների առաջին համագումարին, որտեղ Հայաստանին «սրբազան պատերազմ» է հայտարարվում /տերմինը մտցրել է Պարվուսը/, որպես իմպերիալիստական պետություն:

Հայ ժողովրդի  մեծագույն թշնամիներից էր հեղափոխական,   «տրոցկիզմ» գաղափարախոսության  հիմնադիր Լև Տրոցկին /Բրոնշտեյն/, որը  20-րդ դարի սկզբին Ռուսաստանում  տեղի ունեցած բոլոր  հեղափոխութունների /1905-1907 թթ., 1917 թ./  ակտիվ մասնակիցն էր:  Այս գործիչը սոցիալիզմի հաղթանակի համար առաջ էր քաշում համաշխահային հեղափոխության հաղթանակի  գաղափարը, որին կարող էին զոհաբերվել ազգեր ու պետություններ: Հայաստանի խորհրդայնացումից հետո պետք է կարգավորվեին հարաբերությունները  քեմալական Թուրքիայի հետ:  Դա հասկանում էին  նաև թուրքերը, սակայն հարաբերությունների մեջ մտնել հայերի հետ՝ հրաժարվում են: Դրա փոխարեն  նրանք 1920 թ. դեկտեմբերի  9-ին  դիմում են  Խորհրդային Ռուսաստանի կառավաությանը Հայաստանի հետ հարցերը լուծելու համար կոնֆերանս հրավիրելու առաջարկով:  Առաջարկն ընդունվում է ռուսների կողմից: Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ. Չիչերինը առանց թուրքերի հետ պայմանավորվելու կոնֆերանսին մասնակցելու  հրավերներ է ուղարկում նաև Խորհրդային Հայաստանին և Խորհրդային Ադրբջանին:   /Վրաստանը դեռևս չէր խորհրդայնացվել/,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնականում հայ-թուրքական հարաբերություններ են քննարկվելու կոնֆերանսում: Սակայն նախնական բանակցությունների ու հանդիպումների  ժամանակ թուրքական պատվիրակությունը /ղեկավար Յուսուֆ Քեմալ բեյ/ պատճառաբանելով, որ լիազորված չէ Հայաստանի հետ բանակցելու համար, կարողացավ հասնել  նրան, որ հայկական պատվիրակությունը  /ղեկավար Ալ. Բեկզադյան/ դուրս մնաց կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելուց: Թուրքերին մեծապես օժանդակում էր ազգությունների ժողկոմ Ի. Ստալինը: Ի դեպ, մինչ այդ 1920 թ. Մուստաֆա Քեմալը և Լենինը համագործակցության մեջ մտնելով,  1920 թ. օգոստոսի 24-ին փոխադարձ օգնության պայմանագիր են ստորագրում, որն առաջին հերթին ուղղված էր Հայաստանի դեմ, քանի որ բոլշևիկները Պարվուսի միջնորդությամբ  Թուրքիային են տրամադրում  5 միլիոն լիրա ոսկի, զենք ու պարեն ձեռք բերելու համար:  Ստանալով զենքը,     թուրքերը 1920 թ. սեպտեմբերի 28-ին հարձակվում են «իմպերիալիստական» Հայաստանի վրա, որը տասնյակ հազարավոր հայերի կյանք  արժեցավ:

1921 թ. մարտի 16-ի  ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության պայմանագրի ստորագրումից առաջ, փետրվարի 26-ից- մարտի 16-ը Մոսկվայում տեղի է ունենում ռուս-թուրքական կոնֆերանս, որտեղ նախօրոք համաձայնեցվում են Հայաստանին վերաբերող բոլոր հարցերը /Կարսի մարզը և Սուրմալուի գավառը նվիրաբերվում են Թուրքիային, Արցախը և Նախիջևանը տրվում են Խորհրդային Ադրբեջանին, երրորդ կողմին չզիջելու պայմանով/:  Հատկանշական էր այն փաստը, որ կոնֆերանսի ժամանակ, 1921 թ մարտի 4-ին Ազգային գործերի ժողովրդական կոմիսարիատի  «Жизнь национальностей» թերթում լույս է տեսնում «Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում»  բացահայտ  հակահայկական ուղղվածություն ունեցող հոդվածը, որի հեղինակը Լ. Տրոցկին էր /այն  ստորագրվել էր  Ս. Սկաչկով կեղծանունով/: Հիշենք, որ նույն ուղղվածությունն ունեցող   Լ. Արաբացու հետ հարցազրույցը լույս էր տեսել կարևոր մի իրադարձության ժամանակ՝ 1919 թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ, որն  ունեցավ իր բացասական ազդեցությունը հայկական հարցի հետագա բոլոր քննարկումների  ժամանակ: Տրոցկու հոդվածը ևս նույն նպատակն էր հետապնդում: Իսկ հոդվածում նշվում էր, որ համաշխարհային սոցիալիստական հեղափոխության արագ հաղթանակի համար արևելյան երկրները /Խորհրդային Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը,  Հայաստանը/  իրար նկատմամբ  այնպիսի զիջումներ պետք է անեն, որ վերացվեն փոխադարձ դժգոհություններն ու անվստահությունը: Նշվում էր, որ «համաշխարհային մասշտաբով պրոլետարական պայքարի շահերը պահանջում են ամեն կերպ պաշտպանել Թուրքիային, որն այժմ  Անտանտի դեմ ակտիվ պայքարող արևելքի միակ կիսագաղութային երկիրն է /հիշենք, որ այդ ժամանակ Թուրքիան պատերազմում էր  Հայաստանի և Հունաստանի դեմ/: Այդ պայքարում Թուրքիային օժանդակելու համար պայմանավորվող երկրները պետք է բավարարեն նրա ազգային, պետական պահանջները: …Սոցիալիստական պետությունները պետք է համաշխարհային հեղափոխության շահերի համար զոհաբերեն ոչ միայն իրենց տարածքները, այլև՝ իրենց ցեղակիցների խմբերին»  /մեկ այլ տեղ՝  «Թուրքիայում մնացած սեփական ժողովրդի մի մասը»,  այն է. այդ տարածքների վրա դեռևս գոյատևող հայ բնակչությանը/: Հոդվածի հետագա ընթերցումը բացահայտում է, որ կոնֆերանսի գլխավոր թեման Հայկական հարցն էր,  այն է. Թուրքիայի ու Հայաստանի միջև պետք է վերացվեն բոլոր թյուրիմացությունները և հաստատվեն բարեկամական հարաբերություններ: Հայաստանը պետք է ղեկավարվի համաշխարհային  հեղափոխության հաղթանակի համար ազգային մեծագույն զոհաբերությունների վերաբերյալ լենինյան սկզբունքով: Նա պետք է հրաժարվի ոչ միայն ծովից ծով Հայաստանի մասին դաշնակցական իմպերիալիստական մտադրություններից, այլև հայկական անվանվող հողերը միացնելու համեստ ցանկությունից:     Լ. Տրոցկին  լավ տեղյակ է հայոց ցեղասանությանը,  գիտի, որ հայկական տարածքների մեծ մասը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ ու  գրում է.  «Հայերն այդ տարածքները կարող են գրավել միայն Ռուսաստանի օգնությամբ, սակայն Կարմիր բանակը նրանց համար չի գրավի Վանն ու Բիթլիսը,  քանի որ դա կնշանակեր թուրք ժողովրդին ու ամբողջ արևելքին ապացուցել, որ Սովետական Ռուսաստանը շարունակում է ցարական Ռուսաստանի քաղաքականությունը:  Հայաստանին ոչինչ  չի մնում անել, քան հաշտվել ստեղծված դրության հետ և հանուն համաշխարհային հեղափոխության շահերի զոհաբերել թե՝ իր նախկին տարածքները, թե՝ Թուրքիայում մնացած սեփական ժողովրդի մի մասը:   Հայաստանը պետք է հրաժարվի ոչ միայն այդ տարածքներից,  այլև այն տարածքներից,  որոնք այժմ գտնվում են անկախ Հայաստանի կազմի մեջ»:   Հոդվածում հնչում է նաև ճշմարիտ մի միտք.  Անկարայի կառավարությունը  քաջ գիտե, որ հայ-թուրքական թշնամությունը մեծ տերությունների քաղաքականության արդյունքն է: Սակայն այս միտքը Տրոցկին հնչեցնում է իր միտքը ճշմարտանման ներկայացնելու համար, այն է.  չկա ցարական Ռուսաստանը և Հայաստանը ազատվել է Անտանտի ազդեցությունից: Հայության թշնամության պատճառները վերանում են և ոչ մի հիմք չկա նոր շարունակության:

Հայոց  ցեղասպանությունից,  հայ ժողովրդի մի հատվածին Արևմտյան Հայաստանում վերացնելուց, այնուհետև Արևելյան Հայաստանը  մասնատելուց հետո,  այն կազմակերպող ուժերն անցնում են   Հայաստանն ու  հայ ժողովրդին համաշխարհային պատմությունից ու  մարդկանց հիշողությունից  ջնջելու քաղաքականությանը: Հայաստան անունը չէր հիշատակվում /կամ հիշատակվում էր հպանցիկ ձևով/  ոչ  համաշխարհային պատմության, ոչ էլ՝ հին արևելքի պատմության դասագրքերում ու աշխատություններում:  Ոչ հայ  պատմաբաններ ու արևելագետներ /անշուշտ պատվերով ու ոչ անշահախնդիր/   գրում էին  հայոց պատմությունը,  խմբագրելով ու խեղաթյուրելով այն /ցավոք նրանք հաճախ իբրև դաշնակից ունենում էին հայ պատմաբաններին  և՝  ԽՍՀՄ–ում,  և՝ արտասահմանում/:  Նրանց «թեթև» ձեռքով հայ ժողովուրդը համարվում էր  եկվոր /Բալկաններից  գաղթած/,   Հայկական լեռնաշխարհում  ստեղծված պետական կազմավորումներն ու պետությունները /Արատտա, Միտանի, Հայասա, Նաիրի, Արարատ-Ուրարտու/  համարվում են ոչ հայկական,  հայոց պատմությունը սկսվում է մ.թ.ա.  1-ին հազարամյակի կեսից  և այլն: Հանրագիտարաններում /հատկապես բրիտանական/ հայերի ու Հայաստանի մասին տրվում են կցկտուր կամ խեղաթյուրված տեղեկություններ, հայ ժողովրդի համաշխարհային ճանաչում ունեցող զավակները՝  նկարիչները, երգահանները, գրողները, գիտնականները և այլ բնագավառների հայտնի մասնագետները ներկայացվում են որպես այլ ժողովուրդների ներկայացուցիչներ /նույնիսկ փորձ է արվում հայտնի հայ ծովանկարիչ  Հ. Այվազովսկուն  ներկայացնել որպես թուրք նկարիչ/ և այլն: 20-րդ դարում գրված համաշխարհային պատմությունն ուսումնասիրելիս Հայաստանի մասին տեղեկություններն այնքան կցկտուր, թերի ու հակասական են, որ կարծես  աշխարհում չի եղել Հայաստան անունով երկիր ու հայ ժողովուրդ:

Դ. Լոութրիի նամակ-զեկուցագիրը, Լ. Արաբացու հարցազրույցը և Լ. Տրոցկու հոդվածը տալիս  են հայոց ցեղասպանության պատճառների ու շատ այլ հարցերի պատասխաններ: Նաև՝  թե  ինչու՞ չի լուծվում Արցախի հարցը, ինչու՞  հայերը չշարունակեցին 1994 թ. սկսած հարձակումը  և  չհասան մինչև Հայաստանի բնական սահման համարվող Կուր գետ ու  չազատագրեցին   Գարդմանը  /հիշենք, որ Գարեգին Նժդեհը անտեսելով բոլոր արգելքները, պաշտպանեց Զանգեզուրը, թույլ չտալով որ այն միացվի Ադրբեջանին/, ինչու՞ չի խրախուսվում  անդրադարձը հայոց հնագույն պատմությանը, ինչու՞ չի լուծվում Նախիջևանի հարցը, ինչու՞ չի լուծվում  Ջավախքի հարցը,  ինչու՞ ճնշում չի գործադրվում Թուրքիայի վրա, որ դադարեցնի Հայաստանի շրջափակումը,  ինչու՞ թույլ չի տրվում, որ ստեղծվի ուժեղ Հայաստան պետություն, ինչու՞   խորհրդային կարգերի հիմքերը  սասանած արցախյան շարժումից  հետո  Գերմանիան միավորվեց, իսկ Արևելյան Հայաստանը և Արցախը` ոչ … :

Այսպիսով, ընդհանրացնելով նյութը կարելի է ասել, որ հայոց ցեղասպանությունը կազմակերպված միջազգային դավադրություն էր, որը հմտորեն կազմակերպեցին եվրոպական երկրների /Անգլիա, Գերմանիա, Ավստրիա/ կառավարությունների վրա մեծ ազդեցություն ունեցող սիոնիստ ու մասոն պարագլուխները, քանի որ  աշխարհը կառավարել ցանկացող այդ ուժերին պետք են հեշտ կառավարելի էթնոսներ, իսկ  «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: եթե հայերին առիթ տրվի, …ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը»:  Այն կազմակերպվեց նաև հայոց  հայրենիքին, պատմությանն  ու մշակույթին տեր դառնալու հեռահար նպատակով:   Ինչպես նկատում ենք,  այն,  ինչին ձգտում են այդ ուժերը /համաշխարհային կառավարում, նյութական արժեքներ/,  վերագրվում է հայերին:  Մինչդեռ պատմությունը վկայում է, որ հայերը հիմնականում հոգևոր արժեքների կրողներ են, այն   ստեղծողներն ու  տարածողները:  Նշենք նաև, որ հայերը /հավաքական կերպարը/  օժտված լինելով հոգևոր արժեքներով ու բարոյական բարձր որակներով, ընդունակ չեն ստորության  ու  դաժան արարքների:  Եվ հայ մարդը ընդունակ չլինելով  չարիք գործելու, պատրաստ չէր դիմագրավելու ցեղասպանությանը ու հայտնվեց անպաշտպան վիճակում,  որովհետև  միամտաբար դիմացինին /թուրքին/ իր նման մարդ էր կարծում, որովհետև եվրոպացուն ազնիվ ու անկողմնակալ դատավոր ու պաշտպան էր կարծում:  Պետք է դասեր քաղենք անցյալից: Իսկ աշխարհում   շարունակվում է հոգևորի ու նյութականի, բարի ու չար ուժերի /յան-ին/  հավերժական պայքարը  /ուշադրություն դարձնենք հայկական ազգանունների յան կամ  իան վերջավորությանը/…: Հայ ժողովուրդը իբրև աշխարհի հնագույն  ազգ  ներքաշվել է այդ  պայքարի մեջ: Մենք պետք է գիտակցենք դա և պատրաստ լինենք պաշտպանելու ինքներս մեզ: Այսօր, մոտ հարյուր  տարվա հեռավորությունից   վստահորեն կարելի է ասել. հայությունը ցեղասպանության չէր ենթարկվի ու  չէր  զրկվի  հայրենիքից,  եթե ունենար խելացի, գիտակ, իրավիճակը ճիշտ գնահատող, ապագան տեսնող հմուտ առաջնորդ կամ կուսակցություն: Իսկ ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակը  համահայկական զինված պայքարն էր,  վկան` Արցախյան զինված պայքարը, որն ապահովեց արցախահայության ապրելու իրավունքն իր բնօրրանում:

Հետգրություն

Մարդկության պատմությունը  մշտական պայքար է հոգևոր ու նյութական արժեքների, բարի ու չար ուժերի  միջև: Մշտապես  ինչ-որ ուժեր փորձում են ղեկավարել մարդկանց ու աշխարհը: Փորձարկվում են մեթոդներ, ձևեր, ինչ-որ գաղափարներ, կրոններ,  հեղափոխություններ, հեղաշրջումներ, որոնք սակայն միայն վիշտ, դժբախտություն, պատերազմներ ու կորուստներ են պատճառել մարդկանց ու աշխարհին: Այդ ուժերը իրենց իրավունք են վերապահում տնօրինել մարդկանց, ազգերի  ու պետությունների ճակատագրերը, փորձում են վերացնել, ջնջել ամեն ինչ ու գրել նոր պատմություն: Վերջին հարյուրամյակում տեղի ունեցած շատ իրադարձությունների,  հեղաշրջումների,  հեղափոխություների, պատերազմների, համաշխարհային այլ ցնցումների ու  ստեղված քաոսային իրավիճակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց նախապատրաստմանն  ու իրագործմանը  մասնակցրել են  սիոնիստական ու մասոնական կազմակերպությունների ներկայացուցիչներներ  /Պարվուս, Տրոցկի, Բելա Կուն,  Ռոզա Լյուքսեմբուրգ,  Էմմա Գոլդբերգ…/:    Հայոց ցեղասպանությունը նույնպես կազմակերպեցին և իրագործեցին նույն այդ ուժերը` եվրոպական երկրների կառավարությունների վրա մեծ ազդեցություն ունեցող սիոնիստ ու մասոն պարագլուխները: Այն իրագործվեց  թուրքերի ու  քրդերի ձեռքով, ինչը նշանակում է. ամոթ է թուրք կամ քուրդ լինելը:

Թուրքիան ոչնչացնելով հայերին, կարծում էր ազատվեց  «Հայկական հարցից»: Արևմտյան Հայաստանի հայերից ազատված տարածքներում  բազմացան քրդերը, որոնք այդ տարածքներում առանձին պետություն ստեղծելու հույսեր են փայփայում, և Թուրքիայում առաջ եկավ նոր ազգային հարց`  քրդական հարցը:     Հայկական հարցն էլ  չփակվեց:  Հայ վրիժառուները, աշխարհի հայությունը, այնուհետև Հայաստանի Հանրապետությունը  Թուրքիային ու եվրոպական  երկրներին  հիշեցրին, որ հայկական հարցը փակված չէ /նկատենք, որ Թուրքիան շատ նրբորեն կարող է նորից իրար դեմ հանել հայերին ու քրդերին/: Եվրոպական երկրներից ամենամեծ մեղավորները՝ Անգլիան, նաև  Գերմանիան ու Ավստրիան մինչ օրս չեն ընդունել հայոց ցեղասպանության փաստը: 1948 թ. ստեղծված Իսրայելպետությունը ևս չի ընդունում հայոց ցեղասպանության փաստը /ինչը զարմանալի չէ, ի դեպ հայոց ցեղասպանությունից մոտ երկու տասնամյակ հետո,  առեղծվածային ձևով, հիմնականում Եվրոպայում, ցեղասպանության ենթարկվեց  հրեա ժողովուրդը, ինչը մտորելու տեղիք է տալիս…/:   Թուրքիան ևս չի ընդունել ու չի ընդունի հայոց ցեղասպանությունը,  քանի դեռ իրեն չեն ստիպել ընդունել մեղքի իր բաժինը:  Իսկ դա նշանակում է, որ դեռ ոչինչ  չի փոխվել: Շարունակվում է բարու և չարի պայքարը: Գիտակցենք սա:  Այս ամենին մենք պետք է պարտադրենք մեր անկոտրում կամքը, միասնականությունը և ապրելու, հարատևելու մեծ ցանկությունը:  Հայ ազգն ունի հայրենասեր,  հպարտ, պայքարող  ու անձնազոհ շատ զավակներ, որոնց նվիրական երազանքը մեկն է՝  ապրել միավորված և հզոր Հայաստանում:    Մենք՝  հայերս Մայր Երկրի վրա  դեռ  շատ անելիք ունենք, իսկ մարդկությունը՝ շատ սպասելիք:

Կարծում եմ Լոուրենս Արաբացու «Այդ անտանելի հայերը»  վերնագրով հարցազրույցը որպես հատուկ դասընթաց պետք է ուսումնասիրվի հայ ուսանողների և երիտասարդների կողմից: Հայ երիտասարդները պետք է իմանան ովքեր են իրենք, ինչ մեծ ներուժ ունի հայ ազգը, ինչ են մտածում իրենց մասին <մի խումբ մարդիկ> /աշխարհի հզորներից/,  որովհետև գիտես` կարող ես պաշտպանվել:

Ապրիլ, 2012 թ.

Ծանոթագրություններ

1. Մ. Խորենացի,  Հայոց Պատմություն, 1981, էջ 85

2. Ա. Կիրակոսյան, Բրիտանական դիվանագիտությունը և Արևմտահայության    խնդիրները /19-րդ դարի  30-ական թթ.-  1914 թ./, Ե., 1999,  էջ 18, էջ 108

3. ՀՍՀ,  հ. 3,  1977, էջ 382

4. Manetho, The Aegyptiace, London, 1948, p. 89

5.  Բազմավեպ, 1912, 7-9, էջ 289-297

6. Հին Կտակարան, 23, 7-20  և 26, 34

7. Л. Вулли, Забытое царство, Москва, 1986, с. 26-27

8.  Ջ.Կիրակոսյան,  Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, հ. 1, 1982, էջ 231

9.   Ջ. Կիրակոսյան, հ. 1, 1982, էջ 220

10.  Ջ. Կիրակոսյան, հ. 1, 1982, էջ 238

11.  Ա. Հովհաննիսյան, «Հայոց  ցեղասպանության իրական կազմակերպիչները»,  (Ջ.  Ռիդլի, «Ազատ որմնադիրները    (ֆրիմասոնները). աշխարհի  ամենահզոր գաղտնի կազմակերպության պատմություն», Նյու Յորք, 2001, էջ 216-218,www.louysworld.com,

12.  Ջ. Կիրակոսյան, հ. 1, 1982,  էջ 244-245

13.   Ջ. Կիրակոսյան, հ. 1, 1982,  էջ 269

14.  Ջ. Կիրակոսյան, հ. 1, 1982,   էջ 233, էջ 236

15. Հ. Մորգենթաու, Ամերիկայի դեսպանի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները, Ե., 1990,  «Ուխտ Արարատի», թիվ 3, 2007 թ.,  էջ 17

16.  Ջ. Կիրակոսյան, հ. 1, էջ 78:  История дипломатии, т. 2, М., 1963

17.  Ա. Օհանջանյան, «Անհերքելի վկայություններ», 1989

18. Ռ. Խուրշուդյան, Եղեռնը և բոլշևիզմը, «Հայոց ցեղասպանությունը. Ուսումնասիրություններ», Ե. 2001թ.

 

Օգտագործված գրականություն

1.  Ջ. Կիրակոսյան,  Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, հ. 1,   Ե., 1982,   հ. 2,   Ե., 1983

2.  Ա. Կիրակոսյան, Բրիտանական դիվանագիտությունը և Արևմտահայության խնդիրները /19-րդ դարի  30-ական թթ.-1914թ/, Ե., 1999

3.  Ն. Ադոնց, Հայկական հարցի լուծման շուրջ, Ե., 1989

4. Ռ. Խուրշուդյան, Եղեռնը և բոլշևիզմը, «Հայոց ցեղասպանությունը. Ուսումնասիրություններ», Ե. 2001թ. 5.  Ա. Հովհաննիսյան, Հայոց   ցեղասպանության իրական կազմակերպիչները, louysworld.com

6.   Ի՞նչ  է սիոնիզմը,  Հայասա Աշխարհ, hayary.org

7.  Հ. Մորգենթաու, Ամերիկայի դեսպանի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները, Ե., 1990 /«Ուխտ Արարատի», թիվ 3, 2007 թ.,  էջ 17/

8.  Թալեաթի խոստովանությունը ԱՄՆ դեսպանին, bnaban.am

9.   Ա.   Օհանջանյան,   «Անհերքելի վկայություններ», 1989

10. Լինքոլն Ստեֆանս, «Լոուրենս Արաբացի. Այդ անտանելի հայերը»,  ՈՒխտ Արարատի, թիվ 3, 2007

11.  Գ. Տերտերյան, «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչութիւնները և անոնց սպառնալիքները Հայաստանի լինելութեան», Բեյրութ, 1990

12. Ու. Չերչիլ, «Սիոնիզմն ընդդեմ բոլշևիզմի»,  հոդված <Sandi Herald> թերթում, 8 փետրվար, 1920 թ, /«Ուխտ Արարատի», թիվ  3, 2007/13

13.  Տ. Սարուխանյան, Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում և Մեծ Բրիտանիայի ռազմադիվանագիտությունը, Երևան

14.  ՀՍՀ,  հ. 3,  1977 թ., էջ 382

15.  «Հայկական հարց»  հանրագիտարան, Ե., 1996 թ.։

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: