Վասպուրականի Մարդաստան գավառի, նրա բնակիչների ու Մարդպետունի նախարարական տան mard և քրդերի kurdioi անունների անհամատեղելիության մասին


Հայոց հնագույն Արծրունի նախարարական տոհմին պատկանող Վասպուրական նահանգի գավառներից մեկը կոչվում էր Մարդաստան (Մարդոցայք, Մարդոցեք), ուր ապրում էին հայկական մարդ ցեղի մարդիկ` մարդերը: Այս գավառը տարածվում էր Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում (Վասպուրականի հյուսիս-արևելյան մասերը, ներառյալ Նախիջևանը): Մարդաստան գավառի նախարարական տոհմը կոչվում էր Մարդպետունի, իշխանը` Մարդպետ կամ Հայր Մարդպետ, իսկ ռազմական ուժը` մարդպետական գունդ: Այս նախարարության մարդպետական գունդը Հայր Մարդպետի գլխավորությամբ 451թ. մասնակցել է Ավարայրի ճակատամարտին և իրեն դրսևորել լավագույն կողմերով: Մարդպետունի նախարարական տան պարտականությունն էր եղել հսկել արքունական կալվածքները, արքունի գանձերը, ամրոցներն ու կանանոցը:

19-րդ դարի վերջերին պատմագիտական աշխարհում առաջ է քաշվում մի տեսակետ, ըստ որի որոշ ուսումնասիրողներ (J. Markward, W. Gaiger) փորձում էին կապ տեսնել mard և kurdioi անունների միջև 1: Այդպիսի կապի մասին հնագույն գրավոր աղբյուրները լռում են: Իսկ լռում են, որովհետև այդպիսի կապ չէր կարող լինել: Անունների արտաքուստ թվացյալ նմանությունը չի կարող հիմք հանդիսանալ նման եզրակացության համար: Քրդերի մասին առաջին տեղեկությունները տալիս են արաբ աշխարհագիրները, իսկ վերոհիշյալ տեսակետի համար հիմք է հանդիսացել արաբ աշխարհագիր Ալ-Մասուդիի (10-րդ դար) վկայությունը, որը նա լսել է մի քուրդ ցեղապետից, այն է. «քրդերի նախահայր Քուրդը Մարդի որդին էր»:

Մարկվարտը և Գայգերը« ուսումնասիրելով mardioi-kurdioi առնչությունները, այն կարծիքն են հայտնել, որ mardioi անունը ծագում է իրանական mareba «ոչնչացնող», «վնաս տվող¦ բառից« և որ անունը ցեղին տրվել է իբրև նախատական անուն:

Վերոհիշյալ քուրդ ցեղապետի պատմածից կարելի է եզրակացնել նաև, որ մարդերի (Մանա-մատիեների) մի մասը աննպաստ պայմանների հետևանքով դարերի ընթացքում կարող էր կտրվել իր ցեղակիցներից և խառնվել քուրդ ցեղին, սակայն պահպաներ հիշողությունը իր ծագման մասին, այն է. հայկական մարդ ցեղից ծագելու մասին, կապելով այն քրդերի նախահայր Քուրդի հետ: Արաբ աշխարհագիրների աշխատություններում քուրդը «քոչվոր անասնապահ» իմաստ ունի2 :

Հայտնի է, որ քրդերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղին է պատկանում, իսկ քրդերի նախահայրենիքը Իրանի Ֆարս նահանգն է համարվում: Արաբական խալիֆայության ժամանակ քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել մահմեդականություն: Թուրք-սելջուկների տիրապետության ժամանակ քրդական ցեղերը թափանցել են նաև Հայաստան և հաստատվել Հայաստանի հարավային մասերում` Հայկական Միջագետքում, Աղձնիքում (Դիարբեքիրի շրջան), Կորդուք-Կորճայքում3 և այլն: Հայկական լեռնաշխարհի այլ մասեր քրդական ցեղերը թափանցել են 16-րդ դարի սկզբներին, քուրքական տիրապետության ժամանակ: Թուրք-պարսկական երկարատև հակամարտության ընթացքում (1514-1639 թթ.) թուրք սուլթանները « պարսիկների դեմ պատնեշ ստեղծելու նպատակով, քրդական վերնախավին Հայաստանում հողեր էին տրամադրում: Այսպես, բիթլիսցի մի քուրդ` Մոլլա Իդրիսը« իր իշխանության տակ է միավորել Մծբինից մինչև Դերսիմ ընկած տարածքը և անվանել Դիարբեքիր: Քուրդ առաջնորդները որպես սեփականություն հողեր են ստացել Տիգրիսի ակունքների շրջանում: Իդրիսը նաև որոշ քրդական ցեղեր է տեղափոխել Էրզրումի նահանգª Հայաստանի այդ մասում ևս հիմք դնելով քրդական էթնիկ տարրի հաստատմանը: Այդ գործողությունները հաջողությամբ իրագործելու համար Իդրիսի միջոցով քուրդ առաջնորդները սուլթանից ընծաներ են ստացել` 25 հազար դուկատ, 70 խալաթ և 70 դրոշ4:

Դարերի ընթացքում քրդերը բազմանալով Հայաստանի ու Հյուսիսային Միջագետքի շատ տարածքներ (Հյուսիսային Սիրիա, Հյուսիսային Իրաք) դարձրել են քրդաբնակ: Թուրքական տիրապետության ժամանակ թուրքերի վարած հակահայ քաղաքականության հետևանքով, ցավոք, մեծ թափ է ստացել նաև հայերի ձուլման գործընթացը քրդերի մեջ: Արևմտյան Հայաստանի քուրդ ազգաբնակչության ձևավորման մեջ զգալի է հայկական տարրի ներկայությունը: Այդ են վկայում քրդական շատ ցեղերի ծագումնաբանության հետ կապված անհայտ էջերի առկայությունը (օրինակ դուժիկների կամ զազաների ծագումը), շատ քրդերի բացահայտ արմենոիդ տիպին պատկանելու փաստը, կենցաղային ու մշակութային շատ տարրեր և այլն:

19-րդ դարի վերջերից որոշ գիտնականների կողմից Արևմտյան Հայաստան անվան փոխարեն շրջանառության մեջ է դրվում Քրդստան անվանումը: Ինչպես այս իրողությունը, այնպես էլ mardioi-kurdioi անունները նույնացնելը ուներ քաղաքական դրդապատճառներ: 19-րդ դարում Ռուսաստանը փորձում էր ամրապնդվել Մերձավոր Արևելքում: Դրա համար նա օգտագործում էր հայերին, որոնք հույս ունեին Ռուսաստանի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Այդ տարածաշրջանում իր շահերն ունեցող Անգլիան« բազմիցս համոզվելով հայերի ռուսամետության մեջ, որոշում է իր շահերի համար օգտագործել քրդերին: Անգլիայի քաղաքական գործիչները, ուսումնասիրողները սկսում են իրենց համակրանքը արտահայտել քրդերի հանդեպ: Նրանք Էրզրումի իրենց հյուպատոսին անգամ սկսում են անվանել «Քրդստանի հյուպատոս»5 և այլն: Այս պայմաններում Ռուսաստանը« վստահ լինելով հայերի հավատարմությանն ու նվիրվածությանը, սկսում է ինքը ևս սիրաշահել քրդերին: Ռուսները, անտեսելով հայերին ու նրանց բողոքները, շեշտում էին հատկապես քրդերի թվական գերակշռությունը: Ռուս զինվորականները, քաղաքական գործիչները, մտավորականները« վիրավորելով հայերի ազգային զգացմունքները, նույնպես Արևմտյան Հայաստանը անվանում էին Քրդստան (Էրզրումի շրջանը անվանում էին Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի (Վանի) շրջանը` Հարավային Քրդստան): Նրանք նույնիսկ երկրի բնիկներ էին համարում քրդերին: 1886թ. Ս. Պետերբուրգում ռուս ակադեմիկոս Վելիամինով-Զելինսկին հրատարակում է քրդական վերնախավի մասին Բիթլիսի կառավարիչներից մեկի, պատմական փաստերից զուրկ ու միայն քրդական լեգենդների հիման վրա գրված Շարաֆեդդինի գիրքը «Շարաֆ Նամե» վերնագրով: Թուրքերը դեմ չէին այս անվանափոխություններին: Նրանք շատ վաղուց էին ձգտում վերացնել իրենց համար վտանգավոր Արմենիա անունը:

Ինչպես տեսնում ենք« Քրդստան անունը շրջանառության մեջ է դրվել քաղաքական նպատակներով և Արևմտյան Հայաստանի տարածքում երբևէ չի եղել Քրդստան անունով երկիր ու մեծամասնություն կազմող քուրդ բնակչություն: Արևմտյան Հայաստանում միշտ մեծամասնություն է կազմել հայ էթնիկ տարրը, չնայած բազմաթիվ բռնագաղթերին ու կոտորածներին:

Արևմտյան Հայաստանը այսօր էլ շարունակում է լինել Ամբողջական Հայաստանի մի մասը, որտեղ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ստեղծել է իր հոգևոր և նյութական մշակույթը« և որի հետքերը ոչ ժամանակը, ոչ թուրքերը, ոչ էլ քրդերը ի վիճակի չեն ջնջելու: Ի տարբերություն Արևմտյան Հայաստանի բնիկների` հայ-արմենների, թուրքերն ու քրդերը, որոնք ընդամենը 4-5 դար է, որ ապրում են այդ տարածքներում, քանդելուց ու ավերելուց բացի ոչինչ չեն ստեղծել ու ոչինչ չեն ավելացրել եղածին: Լավագույն դեպքում նրանք սեփականացնում են հայերի ստեղծած մշակութային արժեքները. մզկիթների են վերածում եկեղեցիները, ճարտարապետական կառույցները (բերդեր, կամուրջներ) իրենց պապերի կառուցածն են համարում, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքները հռչակում են իրենց նախնիների ստեղծած արժեքներ և այլն:

Այսպիսով,Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը, որոնք մեծամասնություն դարձան 1915թ. Հայոց Մեծ եղեռնից հետո, ոչ մի կապ չունեն այդ տարածքների հետ (ոչ հոգևոր, ոչ էլ նյութական առումներով) և որքան էլ փորձեն Քրդստան անվանել Արևմտյան Հայաստանը, այն միշտ Ամբողջական Հայաստանի մասն է կազմելու: Ի դեպ« ըստ որոշ քուրդ առաջնորդների ու մտավորականների« “Քրդստաններ” կան նաև Իրաքում (Իրաքի հյուսիսային մասը, որի Քերքուկ քաղաքը խուրրի-հայկական հնագույն Արրապխան է), Սիրիայում (Հյուսիսային Սիրիա) և Իրանում: Նշենք, որ դարձյալ քաղաքական նպատակներով, այս անգամ Արևելյան Հայաստանում, 1920-ական թվականների սկզբներին, ռուս և թուրք բոլշևիկների կողմից կարճ ժամանակով ստեղծվել է Կարմիր Քրդստան` (Լաչին, այժմª Քաշաթաղի շրջան)` Արցախը Խորհրդային Հայաստանից բաժանելու նպատակով:

Ինչպես տեսնում ենք, ոչ մի կապ չկա Առաջավոր Ասիայի հնագույն քաղաքակրթության ակունքներում կանգնած խուրրիական (հայկական) միտանի ցեղից սկիզբ առնող Վասպուրական նահանգի Մարդաստան գավառի բնակիչների` մարդերի և Մարդպետունի նախարարական տան անվան mard, նաև մ.թ.ա. 6-5-րդ դարերում պատմության թատերաբեմից անհետացած mar ցեղի անվան և շատ ուշ, 11-12 և 16-րդ դարերում Առաջավոր Ասիայում հայտնված քրդերի kurdoi անունների միջև:

Հոդվածը ավարտենք Ն. Ադոնցի «Քրդերի ներթափանցումը Հայաստան» հոդվածից կատարված մեջբերմամբ, որը լիովին համապատասխանում է նաև այսօրվա քաղաքական իրավիճակին. «Աշխարհի կողմից հանցագործություն կլիներ պատնեշ դնել հայի ազատության ձգտման առջև լոկ այն պատճառով, որ նրա առողջ մարմնի վրա կա ինչ-որ էթնիկական մակաբույծ ուռուցք: Դրա համար մեղավոր են այն դիվանագետները, որոնք ձգձգեցին հայկական հարցի լուծումը և թույլ տվեցին, որ արյունարբու մի ռեժիմ ուժեղացնի օտար ու թշնամական տարրերի թափանցումը հայկական մարմնի մեջ»:

   Հ.Գ.   1990-ական թթ. սկզբներին, երբ դեռ նոր էր սկսվել Արցախյան պատերազմը, Հայաստան այցելեց մի քուրդ հոգևոր առաջնորդ (շեյխ), որÁ հայ թղթակցի հարցին, թե ինչ սահմաններում է տեսնում Քրդստան պետությունը, պատասխանեց. «Մինչև ուր հասնի քրդի զենքը¦: Այս պատասխանը երբևէ սեփական հող, հայրենիք ու պետություն չունեցող մարդու պատասխան էր: Հիշատակենք մեկ այլ դեպք. քրդերի առաջնորդ Օջալանի ձերբակալության առիթով մոսկովյան “Becmu” ծրագիրն« անդրադառնալով այդ թեմային« ցուցադրեց մի տեսարան, ուր ավտոմատով զինված քրդուհին ցույց տալով բնության չքնաղ տեսարան (լեռներ, անտառներ, լիճ` գուցե Վանա լիճն էր)« ասաց. “Տեսեք ինչ գեղեցիկ է մեր երկիրը, մեր հայրենիքը, մենք այն ոչ մեկի չենք տա”: Բնության տեսարանը հոգեհարազատ ու ծանոթ էր յուրաքանչյուր հայի, իսկ քրդուհու խոսքից անմիջապես հետո ծնվեց պատասխանը. “Այդ երկիրը` Հայաստանը իսկական տերեր ունի: Այդ երկիրը սպասում է նրանց և նրանք անպայման կվերադառնան…”:

  1. Ուսումնասիրողները փորձում էին կապ տեսնել նաև մար (Մարդաստան) և քուրդ անունների միջև: Նույնիսկ քրդերին փորձում էին ներկայացնել իբրև մ.թ.ա. 6-5-րդ դարերում անհետացած (հայերի և պարսիկների մեջ ձուլված) մարերի հետնորդներÇ:

2 Ի դեպ վրացերենով «քուրդ» նշանակում է գող, իսկ հայերի մոտ ունի անսիրտ իմաստը: Ըստ Նիցշեի, ժողովուրդների անվանումները սովորույթների ուժով մեծ մասամբ հաստատագրված վիրավորական մականուններ են: Օրինակ՝ «թաթարներ» շներ են: Այդպես են նրանց կնքել չինացիները:

  1. Markward, Die Enstehung…1919, էջ 21-25 (Ա. Խաչատրյան Հայաստանի սեպ. Շրջ. Պատմ., 1933, Եր., էջ 221): И. Дьянконов, история Мидии, М-Л, 1956, стр. 417, W. Geiger, Ostiranische Kultur im Altertum. Erlangen, 1882, str. 203.
  1. Քուրդ անունը և քրդերը կապ չունեն նաև հայոց Կորդուք-Կորճայք աշխարհի (գավառի) անվան հետ: Նրանք այդ տարածքներում հայտնվել են ուշ, 11-12-րդ դարերից հետո:
  1. Ն. Ադոնց “Քրդերի ներթափանցումը Հայաստան”, Երեկոյան Երևան 1990, 10.03:
  1. Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1920թ. Նյու Յորքի «New Armenia» հանդեսում, vol. 14, N 1, էջ 4-6: Իսկ «Երեկոյան Երևան» թերթում հրատարակվել է արևելագետ Գ. Ասատրյանի ծավալուն մեկնաբանությամբ:

        5. Ն. Ադոնց, նշված հոդվածը:

Անժելա ՏԵՐՅԱՆ , Պատմաբան

2005 թ.

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: