,,Կովկասյան ալբանացիների,, մասին


Խորհրդային տարիներին Ադրբեջանի կառավարությունը տարբեր միջոցներով ստանալով խորհրդային գիտնականների` մասնավորապես արևելագետների  աջակցությունը, փորձում է գրել Ադրբեջանի պատմությունը,  ներկայացնելով այն իբր հին պատմություն ունեցող երկիր:  Սեփականացվում է Ադրբեջանի տարածքում երբևէ ստեղծված ողջ մշակույթը (հնագիտական իրեր,  ազգագրական նյութ, բանահյուսություն, նաև հայտնի անհատներ):  Իսկ քրիստոնեական մշակույթը (եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր)  որը հնարավոր չէր սեփականացնել, վերագրվում է ալբանական ցեղերին, որոնց ժառանգորդ ադրբեջանցիներն իրենց են համարում:  Իսկ  ովքե՞ր են ալբանացիները: Փորձենք հակիրճ  պատասխանել այս հարցին:

Հույն և հռոմեացի պատմիչները (Ստրաբոն,  Պոլիբիոս,  Պլինիոս Ավագ, Պլուտարքոս, Պլինիոս) Ալբանիայի և Կովկասի լեռնական ցեղերի  մասին  տեղեկություններ են  հաղորդում   մ.թ.ա. I հազարամյակի վերջից,  օգտվելով այլ գրավոր աղբյուրներից  (սելևկյան զորավար Պատրոկլեսի, հռոմեացի զորավարներ Լուկոլլոսի, Պոմպեոսի և Անտոնիոսի կենսագիրների և ուղեկիցների չպահպանված գրառումներից):  Նրանք հիշատակում են  alban, udini,utidorsi,  (լփնի),  silvii  կամ silver  (ճիղբ),  didur  (դիդոյ),  sod,   gel, lek (leg)  և այլ անուններով ցեղերի մասին, որոնք  ապում էին Կասպից ծովի ափամերձ շրջաններում և Կովկասյան լեռներում:

Հայկական  գրավոր աղբյուրները (Մովսես Խորենացի, Եղիշե, Փավստոս Բուզանդ, <Աշխարհացույց>,  Մովսես Կաղանկատվացի)  նույն տարածքում   հիշատակվում   են   մասքութաղուատական (ախտի)ղեկ  (ցախուր), թավասպար  (թաբասարանցի)լեկ  (լեզգի)գարգար, խունձ, հեճմատանլփնի  (լահիճներ)դիդոյճիղբ  և այլ անուններով ցեղերի մասին:  Ինչպես նկատում ենք, հիշատակված  ցեղերը  կովկասյան ցեղեր են, որոնք ապրում  են Կովկասյան լեռնաշղթաների ճյուղավորումներում և դրանցից հյուսիս ընկած տարածքներում ու Կասպից ծովի ափամերձ շրջաններում,   այլ  ոչ՝ Աջափնյա կամ Ձախափնյա Կուրի տարածքում:

Աղվանք անվան մասին:  Մովսես Խորենացին (V դար) կարևոր վկայություն ունի Աղվանք անվան ծագման  և Աղվանք երկրամասի սահմանների մասին: Նա գրում է, որ Հայկից սերված Սիսակի  ցեղը  ժառանգել է  Աղվանից դաշտը և այդ դաշտի լեռնակողմը (Կովկասյան լեռների ստորոտ):  Այնուհետև  հայոց Վաղարշակ թագավորը  հայոց արեւելյան -հյուսիսային  կողմի`  Կուր կոչված մեծ գետի ընթացքով, որ անցնում է մեծ դաշտով1 (Աջափնյա Կուր, Ձախափնյա Կուր), կողմնակալ է նշանակել  Սիսակի որդի Առանին:    Երկրամասի Աղվանք անվան ծագման մասին Խորենացին գրում է, որ Աշխարհը (երկրամասը) Աղվանք կոչվեց  Սիսակի քաղցր  (=աղու) բնավորության պատճառով:  Իսկ Առանից սերված  զավակները    իշխում են  Ուտիքում,   Գարդմանում և Ծավդեքում (Արցախ)  (Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, 1981, էջ 127,  129):

Իսկ ովքե՞ր են աղվանները կամ ալբանացիները, ի՞նչ ծագում ունեն նրանք, ի՞նչ տարածքում են ապրել, ի՞նչ մշակույթ են ստեղծել, այդ ո՞ր մշակույթն է այսօրվա ադրբեջանցին ալբանական համարում և այլն:  Սրանք այն հարցերն են, որոնք անմիջապես ծագում են, երբ ուսումնասիրվում են Ալբանիային (հունա-հռոմեական գրավոր աղբյուրներ) կամ Աղվանքին (հայկական գրավոր աղբյուրներ) վերաբերող  գրավոր աղբյուրները:

Բոլոր ուսումնասիրողները  նկատում են, որ միանշանակ հնարավոր չէ խոսել Ալբանիա անունով պետության ու ալբան ժողովրդի մասին: Կարծես թե կա Ալբանիա  կամ Աղվանք անունով թագավորություն $պետություն%, բայց չի երևում  ալբան կամ աղվան անունը կրող ժողովուրդը, չի երևում ինչ-որ էթնիկ ընդհանրություն:  Մինչդեռ անմիջապես նկատվում է, որ Աղվանքի   պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի, հայոց թագավորների ու կաթողիկոսների, հայոց ազնվական դասի ու ժողովրդի հետ:  Այդ է պատճառը, որ չտեսնելով ալբան կամ աղվան ժողովուրդ,  շատ ուսումնասիրողներ (Ն. Մառ, Գ. Կլապրոտ)  հույն ու հռոմեացի հեղինակների կողմից հիշատակված ալբաններին նույնացնում են ալանների հետ (Марр Н., Кавказские племенные названия и иx местные параллели, Петроград, 1922; Тревер К., Очерки по истории и культуре Кавказской Албании, IV век до н.э. -VII век н.э., МЛ, 1959, с. 30):

Ուսումնասիրողներից Կ. Տրևերը խոստովանում է, որ հնարավոր չէ խոսել ալբանական որևէ էթնիկ խմբի  կամ էթնիկ ընդհանրության մասին, քանի  որ Ստրաբոնի հիշատակած  <26 լեզուները>  (Ստրաբոնը չի հիշատակում  ցեղ, ժողովուրդ, թագավորություն տերմինները)  խոսում են 26 տարբեր լեզուներով, որ  <նրանք ոչ ընդհանուր լեզու ունեն, ոչ  միասնական ցեղեր են, ոչ միասնական ժողովուրդ են,  ոչ էլ միասնական թագավորություն>  (Тревер К., Очерки пос.  59)Այնուհետև Տրևերը գրում է, որ հնարավոր չէ ճշգրտորեն որոշել ալբանների գլխավորությամբ ստեղծված միության ոչ անվանումը, ոչ էլ զբաղեցրած տարածքը, քանի որ շատ քիչ են լեզվաբանական,  ազգագրական և հնագիտական տեղեկությունները  (Тревер К., Очерки…, с.  49):

Նկատում ենք, որ  Աղվանք անունն առաջացել է հայկական միջավայրում և Խորենացու վկայությամբ կապված է հայերեն աղու, ալու  <քաղցր,  դուրեկան> իմաստներն ունեցող բառերի հետ: Իսկ դա նշանակում է, որ Աղվանքը տարածքի անուն է և ոչ ինչոր  էթնիկ  խմբի:

Հայ պատմագրության մեջ Աղվանք անունը օգտագործվել է ցույց տալու համար Հայոց Արեւելյան Կողմի նահանգների տարածքը: Կարելի է մտածել, որ հույներն ու հռոմեացիները հայտնվելով այս տարածաշրջանում, առաջին հերթին շփվում էին հայերի,  ապա`  մյուս ցեղերի ու ժողովուրդների հետ: Շփումների ժամանակ նրանց հայտնի էր դառնում տարածաշրջանի, այս դեպքում Հայոց Արեւելյան Կողմի  հայկական Աղվանք անվանումը: Եվ ինչպես այլ դեպքերում, այս  դեպքում ևս հույները Աղվանք անունը հարմարեցրել են իրենց լեզվին և հնչեցրել Ալբանիա ձևով (գործել է   ղլ , վբ հնչյունափոխությունը):

Հետաքրքիր է նաև, որ հարևան երկրներից ոչ մեկը չի օգտագործում անտիկ հեղինակների  աշխատություններում հանդիպող Ալբանիա անունը, ինչը  մեկ անգամ ևս վկայում է, որ Ալբանիան  հայկական  Աղվանք անվան հունա-հռոմեական տարբերակն  է (պարսկական, արաբական, վրացական գրավոր աղբյուրները  օգտագործում են Ռան, Ռանի, Ար-Ռան անունները,որոնք կապվում են Սիսակի որդի Առանի հետ):

Հետևաբար կարելի է ասել, որ  Աղվանքը տարածքի անուն է և ոչ ինչոր էթնիկ խմբի, ինչը նշանակում է, որ  չկա աղվան կամ ալբանացի անունով  ժողովուրդ:  Իսկ     հույներն ու հռոմեացիները հայոց  Աղվանք անունը  հարմարեցրել են իրենց լեզվին և ներկայացրել  Ալբանիա  ձևով, որն այնուհետև  իբրև անվանում տրվել է  կովկասյան  <26 լեզուների>  ինչ որ միավորման:

 

  1. Հույն և հռոմեացի պատմիչների  աշխատություններում և նրանց կողմից տրված տեղեկությունների հիման վրա կազմված աշխարհի հնագույն  քարտեզներում  Գարդման-Ուտիքը, Արցախը միշտ նշվում են Հայաստանի սահմաններում,  իսկ Կուր գետը համարվում է  Հայաստանի բնական սահման:     Սակայն հույն պատմիչները $Ստրաբոն% և հայոց <Աշխարհացույցը> Կուր գետի ձախ ափին  վկայում են այլ հայկական գավառների մասին ևս: Ստրաբոնը հիշատակում է հայկական Խորզենե  <Կղարջք>,  Կամբյուսենե  (Կոմիսենե, Կամբեճան) գավառների մասին (Ստրաբոն, Աշխարհագրություն, XI, գլուխ III, 2, 14/4/):   Անահտական երկիր անունով գավառ հիշատակում է Հոսեփոս Փլավիոսը (I դար):  Այս վկայությունները մեզ են հասել Դիոն Կասիուսի աշխատության միջոցով (Դիոն Կասիուս, Հռոմեական պատմություն, գիրք XXXVI, 5):  Աղբերդ (նաև Քաղադաշտ, Քալաձոր, հետագայում Աղդաշ),  ԴաշտիԲազկան  (Հեջերի, այժմ Ուջարի, գտնվում է Շիրվանի տափաստանում)Կապաղակ  (նաև Ոստան-ի-մարզպան, այժմ Կաբալա) և այլ գավառների մասին վկայում է <Աշխարհացույցը>:      Ինչպես նկատում ենք հնագույն գրավոր աղբյուրները  թույլ են տալիս ասելու, որ բացի Աջափնյա ԿուրիցՁախափնյա Կուրը ևս հայաբնակ էր մինչև  Կովկասյան լեռների ստորոտԱյն նաև  հայոց Աղվանք երկրամասի  բաղկացուցիչ մասն է կազմել:

 

 

Անժելա  Տերյան

Ավելի մանրամասն տես Ա. Տերյան,  <Պատմություն

Հայոց Արեւելյան  Կողմի.  Աղվանք, Գարդման,  Ուտիք>

աշխատությունը,  Երևան,  2015

 

 

 

 

 

 

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: